- Բառերն այբբենական կարգով դասավորի´ր:
Դափնեվարդ, դժոխք, դաշույն, դողդոջուն, դադար, դարձյալ, դաղձ, դաշունահար, դողէրոցք, դդում, դյութել, դժվարըմբռնելի, դարպասապահ, դղրդյուն: (Դադար,դաղձ, դաշույն, դաշունահար, դարձյալ, դարպասապահ, դափնեվարդ, դդում, դժոխք, դժվարըմբռնելի, դղրդյուն, դյութել,դողդոջուն, դողէրոցք)
2. Այբբենական կարգով դասավորի՛ր.
ա) ուսուցիչներիդ անունները
Անի, Անահիտ, Արմենուհի, Լևոն, Հասմիկ, Մենուա, Նարեկ, Նունե, Ռոբերտ
բ) դպրոցում գործածվող առարկաների անունները
աթոռ, գիրք, գրիչ, համակարգիչ, հեռախոս, մատիտ, մատյան, մկնիկ, պայուսակ, սեղան.
գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ
դռոն, լեգո, խաղալիքներ (եղբորս համար), հեռախոս, հոուերբորդ, շուն,
3․ Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված է, թե քանի հնչյուն կա):
Օրինակ՝
եղևնի (7) — յ, ե, ղ, ե, վ, ն, ի:
Տաթև (5)-Տ,ա,թ,ե,վ ամենաերկար (11)-ա,մ,ե,ն,ա,յ,ե,ր,կ,ա,ր երերալ(7)-յ,ե,ր,ե,ր,ա,լ որևէ (6)-վ,ո,ր,ե,վ,է երանգավորել (12)-,յ,ե,ր,ա,ն,գ,ա,վ,ո,ր,ե,լ ոսկոր (6)-վ,ո,ս,կ,ո,ր, անողնաշար (9)-ա,ն,ո,ղ,ն,ա,շ,ա,ր, ամենաողորմելի (14)-ա,մ,ե,ն,ա,վ,ո,ղ,ո,ր,մ,ե,լ,ի:
4․Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:
Օրինակ՝
երկրպագու — 8 տառ, 9 հնչյուն:
Չնաշխարհիկ-տաս տառ, ինը հնչյուն, սերկևիլ- յոթ տառ, ութ հնչյուն, շնորհակալ-ինը տառ, ութ հնչյուն, եռատերև-յոթ տառ, ինը հնչյուն, քարայր վեց տառ, վեց հնչյուն, Եվրոպա հիգ տառ, վեց հնչյուն:
5․Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)
6․ Մի բառով գրի՛ր:
ա) Ո՞վ է, որ սովորում է դպրոցում: Այդպես կոչում են նաև նրան, ով որևէ արհեստ է սովորում: Աշակերտ
բ) Ո՞վ է, որ ղեկավարում ու ցուցմունքներ է տալիս, ով առաջին դիրքն է գրավում ու իշխում է: Այսպես են կոչում նաև նրան, ով ճանապարհ է ցույց տալիս, առաջնորդում է: Առաջնորդ
գ) Ինչպե՞ս է կոչվում շինության ուղղահայաց մասը, որ ծառայում է շենքը մասերի բաժանող միջնորմ: Դա նաև բարձր պատնեշ է, պարիսպ: Միջնապատ
դ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտում ենք իրերի, երևույթների և իրադարձությունների տևողությունը: Դա չափվում է դարերով, տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով, ժամերով և այլն: Ժամանակ
ե) Ո՞վ է այն պաշտոնական անձը, որը վարում է դատավարությունը և գործի մասին դատավճիռ կամ որոշում է ընդունում: Դատավոր
զ) Ինչպե՞ս է կոչվում այն հասկացությունը, որով արտահայտվում է գիտակցության մեջ անցյալի տպավորո ւթյունները պահելու և վերականգնելու կարողությունը: Հիշողություն
7․ Նախադասության ընգծwված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:
Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:
Ձեր պետության մեջ այդպիսի բաներ չպիտիլ ինեին:
Դեպքի մասին շատ ուշ իմացավ:
Վիճակն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:
Այդպիսի միտք չեմ ունեցել:
մրցում կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր
8․ Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
(Խոշոր, վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա,,)
(երկերեսանի, երեսպաշտ, երևելի, կեղծավոր, շողոքորթ)
(առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր)
(մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, ականավոր, հանրաճանաչ, անվանի)
(խայտաբղետ, չալպտուրիկ,)
9․ Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Օրինակ՝
կարևոր — անկարևոր
ընդմիջումներով — անընդմեջ:
Գեղեցիկ-տգեղ, հաճելի-տհաճ, մարդկային-անմարկային, գիտուն-տգետ, դուրեկան-անդուր, ուշադիր-անուշադիր, արժանի-անարժան, թևավոր-անթև, ախորժելի-անախորժ, գունեղ-անգույն, բնական-անբնական, խելոք-անխելք, կարևոր-անկարևոր, լուրջ-անլուրջ, անամպ-ամպոտ, տեղյակ-անտեղյակ, լուսավոր-անլույս, գերակշռել-անգերակշիռ, խոսուն-անխոս։
10․ Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:
Ջրի բերածը ջուրը կտանի:
Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է: