լոլիկ

Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։

Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։

կարտոֆիլ

Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին[1] 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum»[2] (1753) աշխատությունում;

«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։

Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։