ճամբար

Անուն Ազգանուն-Լևոն Ժամհարյան
Դասարան-Ջոկատ- 4.1 11
Ջոկատավարներ-  ընգեր Երանուհի
Ընտրությամբ գործունեություն- ռոբոտիկս
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց – Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-միայն դպրոց գալը

1․Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է  2017 թվի միավորը  փոխարինենք  նրա հազարավորի եռապատիկի և   տասնավորի կրկնապատիկի   գումարով։

2018

2․Սոնայի  մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։

58

3․Շենքի յուրաքանչյուր հարկի  բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ  բարձրության վրա է գտնվում։

12

4․Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:

25

5․Եթե  Դավիթը 3 տետր գնի, նրա մոտ 110 դրամ կմնա, իսկ եթե 9 այդպիսի տետր ուզենա գնել, 70 դրամ կպակասի։ Դավիթը քանի՞ դրամ ունի։

200

6․Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:

95

7․Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։

19

8․Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

5

9․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Պարկում կա 10 կապույտ 7 դեղին 4 կարմիր 6 սպիտակ գնդակ։ քանի հատ գնդակ է պետք հանել ամենաքիչը, որ նրանց մեջ լինի առնվազն երկու կապույտ գնդակ

19

թեստ 8

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: ասում է  

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, – դերձակը, – ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
   _____ դերձակներին ________________________

   _____մարդ________________________

   _____ կարճ  ________________________

   _____ թախտին ________________________

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կար անող

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալսխալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                             ________________

      գ/ թագավորսա

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

   __________ երկրի                                       գոյական

   _________ երկար                                        ածական

   _______ դերձակը ̀                          ______գոյական

   _______ ասում է                            ______բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

   ___________________ ամիջապես          

   ___________________ տակ

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

   Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղկին/ նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու,  բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի  գնաքք:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

  Կամակորությունը_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Կարճ     կարելով վերմակը՝ պատժում է թագավորին։

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

   Չաղ-չաղ թագավօրը  ___________________________________________________________________________________

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

   Ես այնպես կանեի, որ  թագավորը փոխեր իր որոշումը։_____

   __________________________________________________________________________________

   ___________________________________________________________________________________

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Հնարամիտ դերձակը

մայրենի

Հեղինակը պատմում է, որ, երբ ինքը վեց տարեկան էր ուներ մի գիրք Իրական պատմություններ, որը պատում էր կուսակա անտառի մասին։ Գրքում մի նկար կար, որտեղ նկարած էր, թե ինչպե է վիշապօձը կուլ տալիս գիշատիչ գասանին։ ԵՎ ես նկարեցի ին առաջին նկարը։ Ես պատկերել էի վիշապօձին գլխարկի տեսքով և ցույց էի տվել մեծահասակներին։

Նրանք չէին կարողացել հասկանալ, թե ինչ է պատկերված նկարում։ Մեծահասակներին պետք է ամեն ինչ մանրամասն բացատրել։

մայրենի

Կետադրեք նախադասությունները

  1. Բժշկուհին ասաց.

— Պետք է ամեն օր խմեք նշանակված դեղերը։

  • Այստեղ բոլորդ իջեք,— բացականչեց վարորդը։
  • Կես ժամից հայտարարեց օդաչուն․
  • — Ինքնաթիռը վայրէջք է կատարելու։
  • Բոլորդ գնացեք տուն,— խիստ հրամայեց ոստիկանը։
  • Կարմիր գույնով ներկեք ծաղիկները․— ասաց ուսուցչուհին։

Ուրիշի ուղղակի խոսքի համար գրեք հեղինակի խոսք և կետադրեք

  1. Արագ հեռացեք այստեղից,—ասաց տատիկը։

Ինձ թողեք ես կավարտեմ այդ աշխատանքը։

  • Բոլոր խնձորները այգուց հավաքիր,— ասաց նա, և լցրու զամբյուղը։
  • Պատուհանները բացեք, գարուն է եկել,— ասաց բանաստեղծը։

Նախադասությունները կետադրեք, եթե դրա անհրաժեշտությունը կա

  1. Նրանք հեռացան, քան որ արդեն ավարտել էին աշխատանքը։
  2. Նրանք խանութից գնեցին կարտոֆիլ, կաղամ,բ գազար և կանաչիներ։
  3. Առավոտյան ավարտեցին աշխատաքը և գնացին տուն։
  4. Անահիտը, Կարինեն, Մարիամը գնացին այգի, որպեսզի ծաղիկ հավաքեն։
  5. Ուսուցչուհին խիստ բարկացավ և աշակերտները հասկացան, որ իրենք սխալ էն իրենց պահել։