Ջաննի Ռոդարի

Gianni-Roddari11

Ջաննի Ռոդարին  հայտնի իտալացի մանկագիր և լրագրող է։  Ծնվել է հյուսիսային Իտալիայում, Օրտա լճի ափին գտնվող Օմեն քաղաքում։ Նրա հայրը հացթուխ էր և մահացավ, երբ Ջաննին 10 տարեկան էր։ Ջաննիին և նրա երկու եղբայրներին մեծացրել է մայրը։ Ջաննին ճեմարան է հաճախել Սևեսո քաղաքում և 17 տարեկան հասակում ստացել է ուսուցչի որակավորում, որից հետո դասավանդել է Վարեսե մարզի գյուղական դպրոցներում։ Նա սիրում էր ջութակ նվագել։
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Չիպոլինոյի արկածները» (1957) և «Ջելսոմինոն ստախոսների երկրում» (1959) վիպակները։
1979-ից սկսեց վատանալ Ռոդարիի առողջական դրությունը և նա այլևս գրեթե չէր գրում։ Նա մահացավ 1980 թ. Հռոմում՝ վիրահատարանում։

Leave a comment