52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփա կողք, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը , ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում , խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար երևում, ո´չ ցածրավայր: հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:
53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով(թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի .ժպտում էր (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց ընկղմվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:
54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Ա մնացուկ մնացորդ թերմացք թափթփուկ ավելցուկ թափոն
Բ ոստ շյուղ շիվ
Գ մառան նկուղ շտաշեմարան
Դ կասկած տարակույս պարսավանք տարակուսանք երկմտություն
Ե նախատինք հանդիմանություն կշտամբանք անարգանք
55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:
Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:
Տարվա վերջում մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու անհետացավ:
56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:
Օրինակ`
բարձր – ցածր,
տալ – վերցնել:
Միշտ- երբեք,
Անարատ- արատավոր,
Ոչնչացնել- հավաքել,
Բացահայտ- գաղտնի,
Թույլ- ամուր,
Վերջին- առաջին,
Համաձայնել- հրաժարվել,
Հանգստանալ-աշխատել
Գտնել- կորցնել
Աջ- ձախ
Արթուն-քնած,
Ընդունել- մերժել,
Ստեղծել-վատնել։