matem 22.09.2021


Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Մաթեմատիկայի հունիսյան ֆլեշմոբի խնդիրներ․

1․Ճամբարականները որոշեցին ժամացույցի թվատախտակը երկու գծով բաժանել երեք մասի այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած չորս թվերի գումարները հավասար լինեն: Որո՞նք են ստացված քառյակները, եթե երկնիշ թվերի թվանշանները իրարից բաժանել չի կարելի:

11 12 1 2

10 9 4 3

5 6 7 8

2․ Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։

Արեգը 3

դավիթ 5

Անին 9

3. Եթե պապիկը ապրի իր ապրած տարիների կեսը և ևս 1 տարի, ապա կլինի 100 տարեկան։ Քանի՞ տարեկան է պապիկը։

66

4․ Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։

16

5․Առավոտյան տողանին 25 ճամբարականներ շարվել էին մեկ շարքով: Յուրաքանչյուր տղայի երկու անմիջական հարևանները աղջիկներ էին: Աղջիկներից ոչ մեկը աղջիկ անմիջական հարևան չուներ: Քանի՞ աղջիկ կար շարքում:

12

6․Հասարակածի երկարությունը մոտավորապես 40000կմ է: Հաշվի՛ր, թե քանի՞ անգամ պետք է Նոյեմբերյանից Երևան գնաս, որ այդքան ճանապարհ անցնես, եթե Երևանից Նոյեմբերյան 200կմ է:

200

7․Գտի՛ր նշված հաջորդականության 5-րդ և 6-րդ անդամների գումարը:
3, 8, 18, 38, 78 158

 8) 89057 թվից ջնջեք երեք թվանշան այնպես, որ ստացված թիվը լինի հնարավորինս մեծ:

90

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորի և միավորի գումարը հավասար է ամենափոքր պարզ թվի և ամենափոքր բաղադրյալ թվի գումարին:

15 42 33 51 24 (5)

10. Հունիսյան ճամբարի ընթացքում Արևմտյան դպրոցի ճամբարականները կազմակերպեցին ցատկապարկերով վազքի մրցույթ: Արեգը, Դավիթը և Ալենը գրավեցին առաջին երեք տեղերը: Արեգ գրավեց 2-րդ, Ալենը հասավ վերջնագծին Դավթից առաջ: Տղաներից ով ո՞ր տեղը գրավեց:

Արեգը 2 Դավիթը 3 Ալենը 1

Leave a comment