81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:
Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:
Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:
Ա խումբը կազմված է պարզ բառերից, իսկ Բ խմբում բառերը բարդ են։
82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:
Ա նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, օրացույց, անուն:
բ Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն,շաբաթական, օրացույց, գլխակորույս։
83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:
Ա խմբում պարզ բառեր են, որովհետև ունեն մեկ արմատ :
Բ խմբում բարդ բառեր են, որովհետև ունեն մեկից ավելի արմատ կամ ածանց :
85. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:
Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, ծաղիկ :
Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝ հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, բարեսիրտ, գեղատեսիլ:
86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը բացատրի´ր:
Օրինակ՝
բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:
Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:
Բարեկամ – բարին կամեցող:
Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:
Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա-Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:-կտուց
կտցաձև-կտուցի ձև
կտցահարել-կտուցով հարվածել
կտցաչափ-կտուցի չափ
բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:-ուղիղ
Ուղղագրություն-լեզվի գրության կանոն
Ուղղագիծ-ուղիղ գիծ
Ուղղամիտ-ճիշտ մտածող
Ուղղություն-այն կողմը, որ տեղ գործողություն է տեղի ունենում կամ իր է գտնվում
գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:-ուղի
Ուղեկից-ուղևորության ընկեր
ուղևոր-փոխադրմիջոցով ճամբորդող մարդ
ուղեմոլոր-ճանապարհը կորցրած
ուղևորվել-ճանապարհ ընկնել