107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:
Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:
Շատ-շատ, արագ-արագ, մեջ-մեջ, քիչ-քիչ
108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:
Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-պռատ, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:
109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:
Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:
Մըռ-մռմռալ-մռոց, հըռ-հռհռալ-հռոց, չըռ-չռչռալ-չռոց, կըռ-կռկռալ-կռոց, դըռ-դռդռալ-դռոց:
111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:
Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թողել, ման գալ – զբոսնել, հաց ուտել-սնվել, քուն մտնել – քնել, դաս անել-պարապել:
115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:
Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,
Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած, – գառ արածելու վայր
բարեսիրտ-բարի սիրտ ունեցող,
չարամիտ-չար միտք ունեցող,
լեռնագագաթ -լեռան գագաթ ,
արագահոս – արագ հոսող,
հարթավայր-հարթ վայր,
աստղագիտություն-աստղերը ուսումասիրող գիտություն,
սրտիկ- փոքր սիրտ,
ծիրանենի-ծիրանի ծառ: