Աշունը մտել է ձորը։ Շուրջբոլորը աչք են շոյում դեղակարմրավուն թփերն ու ծառերը։ Ժայռից կախվել է կարմիր մասուրը, ասես ժպտում է անցորդներին։ Զուլալ առուն քչքչում է, քիչ է մնացել ձմեռնամուտին։ Չափազանց գեղեցիկ են աշնանային բեկբեկուն պատկերները։ Առանձնապես ինձ գրավում են աշնանային դեղնակարմրավուն պատկերները։