Հայրենագիտույուն

Անգլիական այգի

Անգլիական այգին Երևանի առաջին հասարակակական այգին է, որը հիմնվել է 1850թ․։ Այն, ի սկզբանե, ճահճապատ տարածք էր, որը լուրջ վարակի պատճառ կարող էր դառնալ։ՈՒստի որոշում կայացվեց բարեկարգել տարածքը, որի նպատակով ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից, նոր ծառուղիներ բացվեցին, որոնց անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, որի համար էլ կոչվեց <<Անգլիական այգի>>։ Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում այգին զոհված հեղափոխականների պանթեոն էր։ Հետագայում վերանվանվեց 26 կոմիսարների անունով, որը ժողովրդի մոտ կրճատ ստացավ <<Կոմայգի>> անվանումը։ 1938թ․ այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

 Էրեբունի բերդաքաղաք

Էրեբունի ամրոցը հիմնադրվել է ք․ա․ 782թ․ Արգիշտի Ա-ի կողմից։ Գտնվում է Երևանի Արին բերդ բլրի վրա։ Ամրոցի և շրջակա տարածքների պեղումները սկսվել են 1950թ․։ Հետագայում Էրեբունին վերափոխվեց մայրաքաղաք Երևանի, որն այօր արդեն աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է, ավելի հին, քան պատմական Հռոմը։ Ներկայումս ամրոցի տարածքում գործում է <<Էրեբունի>> արգելոց- թանգարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ հնագիտական նմուշներ։ Ես նախորդ տարի այցելել եմ Էրեբունի բերդաքաղաք և թանգարան։

Քալբուկո

Ուշ Պլեյստոցենում տեղի է ունեցել հրաբխային հզոր պայթյուն, որի արդյունքում հրաբխային բեկորների ձնահյուսը հասել է Լյանկիվեյ լիճ։ Ներկայումս Քալբուկոն համարվում է չիլիական Անդերի հարավում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկը, որը ժայթքել է 9 անգամ՝ 1837 թվականից ի վեր, իսկ ամենավերջին ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականին։ Հարավային Չիլիի պատմության մեջ ամենահզոր ժայթքումը տեղի է ունեցել 1893-1894 թվականներին, որի ժայթքման ընթացքում հրաբուխը խառնարանից 8 կմ հեռավորության վրա 30 սմ հրաբխային ռումբեր է նետել, մինչդեռ տաք լահարի (ցեխային հրաբխային հոսք) հսկայական ծավալներ հոսել են ներքև։

1917 թվականի ապրիլին տեղի ունեցած ժայթքումն ուղեկցվել է ուժեղ պայթյուններով, երբ լավային հոսքը ձևավորեց լավային գմբեթ։ 1927 թվականի հունվարին տեղի ունեցած կարճատև ժայթքումը ուղեկցվել է և պիրոկլաստիկ հոսքով[4] և լավային։ 1961 թվականի վերջին խոշոր ժայթքման ժամանակ Քալբուկոյի արտանետած հրաբխային մոխրի[5] սյան բարձրությունը կազմել է 12-15 կմ, իսկ լավան ներքև է հոսել երկու հոսքով։ 1972 թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ չորս ժամանոց կարճատև ժայթքում։ Գլխավոր խառնարանից ուժեղ ֆումարոլային արտանետումներ են դիտվել 1996 թվականի օգոստոսի 12-ին։

2015-ի ապրիլի 22-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18։ 00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 21։ 00-ին), սկսվեց հերթական ժայթքումը։ Մայրամուտից կարմրած մոխրի և ծխի տպավորիչ սնկաձև ամպը բարձրացավ մինչև 10 կմ բարձրությունը։ Ապրիլի 24-ին հայտարարվեց «կարմիր» տագնապի մակարդակ։ Բնակչությանը արգելվեց գտնվել հրաբխին մոտ, ավելի քան 20 կմ շառավղով։ Հինգ հազար մարդ տարհանվեց վտանգավոր շրջաններից։