մայրենի

Գոյականի թիվը

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ-ծառեր ձայն-ձայներ հոտ-հոտեր քար-քարեր կով-կովեր արջ-արջեր փունջ-փնջեր լուր-լուրեր բառ-բառեր բեղ-բեղեր հայ-հայեր հայր-հայրեր ցեղ-ցեղեր սիրտ-սրտեր գիր-գրեր սյուն-սյուներ պատ-պատեր հույն-հույներ ձու-ձվեր սուր-սրեր քիթ-քթեր քույր-քույրեր մայր-մայրեր ձեռք-ձեռքեր ոտք-ոտքեր տատ-տատեր պապ-պապեր:
Բ. Եղբայր-եղբայրներ աթոռ-աթոռներ պապիկ-պապիկներ տատիկ-տատիկներ գրպան-գրպաններ թութակ-թութակներ եղնիկ-եղնիկներ ոչխար-ոչխարներ սեղան-սեղաններ թռչուն-թռչուններ մեքենա-մեքենաներ բարեկամ-բարեկամներ աշակերտ-աշակերտներ մատյան-մատյաններ հեռախոս-հեռախոսներ ծաղկավաճառ-ծաղկավաճառներ պանրագործարան-պանրագործարաններ:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
պանրագործարաններ, սեղաններ, թռչուններ գրպաններ մատյաններ
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Փնջեր սրտեր գրեր ձվեր սրեր քթեր

Նյութը կարդացեք շատ ուշադիր, որ հասկանաք և կարողանաք որևէ մեկին բացատրել։

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

Այգում մի մարդ բահով  գործ էր անում

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Հիանում էր երգով.

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:

Պառկել ծովափինշ

 Պառկել մահճակալին

 Պառկել անդունդի եզրին

 Պառկել գետի ափին

 Պառկել անտառի բացատում

 Պառկել անկողնում

 Պառկել հիվանդանոցում

Leave a comment