Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Յուրաքանչյուր բնական թիվ, որի վրա բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար։
Օրինակ՝
12-ի բաժանարարներն այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց մնացորդի։
12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12 թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12 թվերը 12-ի բաժանարարներն են։
Այժմ 1-ին տողում գրենք 12-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք 34-ի բոլոր բաժանարարները՝
12-1,2,3,4,6,12
34-1,2,17,34
1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն են, 2-ը այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն է։
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։
Գրում ենք այսպես՝ (12,34)=2
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
- [15 և 18]=3
15-1, 3, 5, 15
18-1, 2, 3, 6, 9, 14, 18- [24 և 16]-4
24-1, 2, 3, 4, 6, 12, 24
16-1, 2, 4, 8, 16 - [18 և 24]-6
18-1, 2, 3, 6, 9, 14, 18:
24-1, 2, 3, 4, 6, 8, 12, 24 - [240 և 60 ]=60
- [250 և 50]=50
- [4 և 7]=1
- [5 և 11]=1
- 14 և 9 =1
- 25 և 5=5
- 16 և 32=16
- 10 և 8=2
- 20 և 24=4
- 100 և 20=20
- 6 և 7=1
- 150 և 30=30
- 18 և 36=18
- 15 և 40=5
- 40 և 70=10
- 28 և 18=2
Խնդիր
Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45 մեծահասակներից և 54 երեխաներից։
9պատ