Բաղադրյալ թվերի վերլուծությունը պարզ արտադրիչների
Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։
Օրինակ՝ 10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=2‧5, որտեղ 2-ը և 5-ը պարզ թվեր են։
| 10 | 2 |
| 5 | 5 |
| 1 |
Առաջադրանքներ․
1․ Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների։
- 14=7×2
- 21 =7×3
- 15=3×5
- 16=2x2x2x2
- 25=5×5
- 32 =2x2x2x2x2
- 42 2x7x3
- 60=2x2x5x3
Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր պարզ արտադրիչները․
Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների։
| 6 | 2 |
| 3 | 3 |
| 1 | |
| 10 | 2 |
| 5 | 5 |
| 1 | |
6=2‧3, 10=2‧5, 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչ։
Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։
Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր բաժանարարը միայն 1-ն է։
Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։
2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր պարզ արտադրիչները
- 14 և 10 =2
- 10 և 25=5
- 15 և 20=5
- 24 և 15=3
- 8 և 12=2×2
- 12 և 10=2
- 16 և 28=2×2
- 10 և 3=չունեն
- 7 և 8 չունեն
- 5 և 12 չունեն