մայրենի 216-222

Ածական 
Ուշադիր կարդա՛:
Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: 
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,
քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել): 
Օրինակ՝ 
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր-գեղեցիկ, մեծ, բարձրահասակ, ժպտերես
Եղբայր-փոքր, գանգուր, կարմրաթուշ, աշխույժ
Մայր-բարի, հմայիչ, գեղեցիկ, խելացի, հասկացող
Հայր-պատասխանատու, ուժեղ, մաքրասեր
Տատիկ-Հոգատար, մեծահասակ, կազմակերպված
Պապիկ-ալեհեր, խիստ, բանիմաց
217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան: 
Սիրտ- սրտակից
վախ- անվախ
քար-քարոտ
մայր-մայրական
երկինք-երկնային
արև-արևոտ
փայտ-փայտե
լեռ(ն)-լեռնային
փողոց-անփողոց
երկաթ-երկաթյա
օդ-անօդ
լեռ(ն)-լեռնային
փողոց-անփողոց
երկաթ-երկաթյա
օդ-անօդ
ծաղիկ-ծաղկավոր
եղբայր-եղբայրական
ոսկի-ոսկյա
արծաթ-արծաթյա
ծով-անծով
Ամերիկա-Ամերիկյան
Ֆրանսիա-ֆրանսիական
Գերմանիա-Գերմանական: 
218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: 
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված: 

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»: 

Դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, արցունքանման ,սուտ, կեղծավոր։
221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն): 
Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ: 
Երբ վայրի տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին: 
222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր: 
Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ: 
Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առ վակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու մաքուր ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: 
Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկսքանչելի լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում: 
Ածականները տեղադրելուց հետո, մենք ավելի ճշգրիտ տեղեկություն ըստացանք լճերի մասին։

Leave a comment