Խնդիր 1: Քանի՞ թվանշան է օգտագործվում
ա) 1-ից 579
բ) 125-ից 3245
թվերը գրելիս:

Խնդիր 2: 16սմ կողմի երկարություն ունեցող քառակուսին տրոհեցին 4 սմ կողմի երկարություն ունեցող փոքր քառակուսիների: Ապա ստացված քառակուսիներից սարքեցին ուղղանկյուն, որի լայնությունը 8սմ է: Որքա՞ն է ուղղանկյան երկարությունը:

Խնդիր 3: Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:

Խնդիր 4: Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:

Խնդիր 5: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։
30մ 30դմ

Խնդիր 6: Արամը 12 տարեկան է, իսկ նրա հայրը 37: Քանի՞ տարի անց Արամը երկու անգամ փոքր կլինի իր հորից:
13տարի

Խնդիր 7: 72կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը, որի երկարությունը 280մ է, քանի՞ վարկյանում կանցնի կանգառում կանգնած ուղևորի մոտով։
74վարկյան

Leave a comment