դաս 8 07․11.22

Անտառում կային ամպի ծվեններ և կապույտ մշուշներ։ Աշունն օրոր էր ասում անտառին, բայց անտառի քունը դեռ չէր տանում։ Անտառում կային շատ շշուկներ, խոնավ-խոնավ բուրմունքներ, իրար փաթաթված ստվերներ ու կածաններ և մարդկային հետքեր։

Եղյամն արծաթում էր սնկի գլուխը, վայրի նշենին կարծես մրսում էր։ Հողմը հանգստանում էր բացատում՝ լսելով ամպրոպի ազդանշանը։ 

Եղնիկի հորթը, մամուռը դնչին, վազւմ էր իր մոր մոտ։ Որսկանը թաց խոտերի մեջ որոնում էր նրա կորած հետքերը։

Փայտահատը կրկնում էր հին երգը և կրկին յուղում իր տաք սղոցը։ Թեղին անտարբեր լսում էր տապալված կաղնու խուլ հառաչանքը։ Անտառապահի տնակի առաջ խարույկը ծածանում էր իր խաղաղ ծուխը։ Կանաչ եղևնին սոճու հետ սիրով զրույց էին անում խարույկի մոտ։

Անտառում կային խորին խորհուրդներ և արձագանքներ։ Աշունն օրոր էր ասում անտառին, սակայն անտառի քունը չէր տանում։

Leave a comment