մայրենի

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք: ընտրեցի այդ միտքը, որովհետև մեծամիտ գորտին թվում էր, թե ամեն ինչ իրենցն էր։ Այդ պատճառով էլ զրկվեց ամեն ինչից։

Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց և դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Փայտահատը ձեռքը թափ տվեց, քթի տակ ժպտաց և լուռ հեռացավ վախկոտ որսորդից

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք ագահ են ու բացի իրենցից չեն նկատում ոչինչ։
  • Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
    Ագահ գորտը և օձը
    Առակում գորտը իրեն պահեց ագահ ու մեծամիտ, որի շնորհիվ օձը բարկացավ և կերավ գորտին
  •  Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր չեն հասնում իրենց նպատակին և որակազերծում են այն։

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց   պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր օգտվում են ամեն ինչից, բայց միշտ դժգոհ հեռանում են։

Leave a comment