- Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառնիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
2. Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել, վշտանալ
վաղորդայն-առավոտյան
մեղանչել-մեղք գործել
մաքառել-պայքարել, պատերազմել
անտունի-երգի տեսակ
դրվատել-գովաբանել, մեծարել
երկնչել-վախենալ
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը մահանա:
Գիտունին գերի եղիր, անգետին ճորտ:
Գիտունի հետ քար քաշի, :
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնու:
4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Զայրացած հայրը աղջկան աչքերով ուտում էր: Կարենը ընկերոջ խելքը կերավ և ձեռքից վերձրեց թանկարժեք գրիչ: Ես անհամբեր սպասում էի եղբորս լույս աշխարհ գալուն: Շինարարները գիշերը ցերեկ անելով ժամանակից շուտ ավարտեցին շենքը: Ես գլխի ընկա, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր: Մուկը կատվին տեսնելիս ծակուծուկ է մտնում:
5. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները տարեցտարի օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ մարմար, գրանիտ ու պեմզա:
6. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ քաշով մարգարիտն է: Համպարը թանկ արժեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևին նման, քարին նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով խոցված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել: