1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև 1906թ-ին ընդունվել է համալսարան։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է ու նետվել Մոսկվայի Բուտիրկա բանտը։ Մահացել է 1920թ-ին հունվարի 7-ին ծանր հիվանդության պատճառով։ Եթե նա ապրեր, վաղը կլիներ 138 տարեկան։ Ցավոք նա ապրել է ընդամենը 35 տարի։
2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։
Իմ պատկերացմամբ Վահան Տերյանի բանաստեղծությունները տխուր են ու հուզիչ։ Անձամբ ես բանաստեղծությունը կարդալիս սկսեցի արտասվել։ Նրա բանաստեղծությունները ունեն ած։
3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։

- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հնամենի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտ կղզին, հսկա կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու ամեհի գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հնամյա ու հիասքանչ վայրերով:
Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի մաքուր ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը:
Գիշերն իր մթագին թևերն է փռել:
Զվարթ մի աղջիկ է ընկերուհիս: