1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ va
2. «ԳԱՐՈՒՆ»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշտագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908թ.
Սովորե՛ ք անգիր ( բերանացի)
- Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
վառել-այրել-մոխրեցնել, պայծառ-լուսավոր- փայլուն, քնքշորեն-մեղմորեն-հուշիկ, փայփայել-գուրգուրել-փաղաքշել, գգվող-գուրգուրող-շոյող նազով-նազանի, վառված-այրված-մոխրացած, անուշ-դուրեկան-քաղցր, տագնապ-հուզմունք-խուճապ, հուզում-շփոթություն-ալեկոծում, մրրիկ-փոթորիկ-հողմ, հնչել-արտասանել-ղողանջել-արտաբերել, - 2. Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
անկենդան, դժկամ, չխոսկան, անգետ, հայրբար, կիստ, փառք-, վայրենի-, աղոտ, արևելք, եռանդուն, ազդակ, դողդոջյուն, հնչյուն, համեղ :