մայրենի

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

զվարթաձայն-զվարթ ձայնով, ծալպատակ-ոտածալիկ, տաղ-ոտանավոր, գեղջուկ-գյուղացի, առույգ-ժիր-աշխույժ։
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Թումանյանի մանուկ ժամանակ վատ տարիներ էին։ Գյուղում շատ դժվար էին ապրում։ Ուտելիք ու հագնելիք չկար։


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես՝ Լևոն Ժամհարյանն եմ։ Արտաքնապես ես ծնողներիս նման չեմ, ավելի շատ նման եմ մորեղբորս։ Խառնվածքով նման եմ երկուսին էլ։ Հայրիկիս նման հետաքրքրված եմ համակարգչային գիտությամբ։ Հաճախել եմ մանկապարտեզ։

4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

մայրենի

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Այս քառատողը նկարագրում է մարդու կատարած լավ աշխատանքը։ Անգամ մարդու մահից հետո նրա լա արարքը խոսվում է և հիշվում դարեդար։

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։ Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։ Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։ Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։ Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Կարդա՛ «Փարվանա» ստեղծագործությունը։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
    տմարդի-ապերախտ, հապճեպ-արագ, բարձրագահ-Բարձրադիր, անշեջ-անմար, սեգ-վեհ, կտրիճ-խիզախ-քաջ, տկար-թույլ-հիվանդ, հառաչել-հոգոց հանել, չնաշխարհիկ-գեղեցիկ, վեհափառ-փառահեղ։
  2. Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
  3. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
  4. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
  5. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
  6. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փարվանա»:
  7. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
  8. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ հատվածը

բ) ամենալարված հատվածը

գ) ամենատխուր հատվածը

դ) ամենախաղաղ հատվածը

Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, պարկ, վկա:

մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, կավ, կարպ։

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-ֆրանսիա

Մաթեմ

1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89,  կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

71

2. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

112

3.Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում:

52

4.Ո՞ր թիվն է մտապահել Գագիկը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո  2018-ով, ապա կստանանք 2019։

2019

5.Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններից, որոնց երկար կողմը 7 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:

50սմ