մայրենի

Երեքշապտի

« Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

բառային աշխատանք

արևահամ-քաղցրահամ, անուշահամ։

սասզ-նվագարան։

ողբանվագ-սգո նվագ։

լացակումած-արտասվախառն

բույր-հոտ

ջինջ-մաքուր, զուլալ։

վսեմ-բարձր, վեհ

երկաթագիր-այերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

լուսապսակ-լուսեղեն պսակ ունեցող, փառքի արժանի։

ճերմակ-սպիտակ։

փառք-պատիվ, պարծանք։

Վերլուծություն

Այս բանաստծեղծության մեջ հեղինակը գովերգում է իր հայրենիքը։ Եղիշե Չարենցը նկարագրում է հայրենի երկրի երկինքը, ջինջ ջրերը, անգամ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը

« Լուսամփոի պես աղջիկ․․․ »

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Բառային աշխատանք

լուսամփոփ-լամպի վրա հագնվող հախճապակյա ծածկոց՝ լույսը կենտրոնացնելու, ինչպես և լույսի պայծառությունը թուլացնելու համար

հոգեթով-հոգին գրավող

չմարի-չհանգցնել

Վերլուծություն

Եղիշե Չարենց

Leave a comment