1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասի այի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով-թախծադեմք

փայտից պատրաստված-փայտե

մեգով պատված-մեգապատ

միրգ տվող-մրգատու

շահույթ բերող-շահութաբեր

շնորհներ ունեցող-շնարհալի

ոսկուց ձուլված-ոսկեձուլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։

Այստեղից քիչ հեռու է գտնվում մեր գյուղը։ Ողջ գյուղը շրջապատված է բարձր լեռներով։ Մենք՝ դպրոցականներս կազմակերպել էինք կանանց տոնին նվիրված միջոցառում։ Ուրոիշ մեկը չկար, որ վստահեինք կազմակերպչական աշխատանքները։ Այդ լուրը տարածվեց շատ արագ և ոչ ոք չսպասեց հրավերի։ Միջոցառումը անցավ շատ ուրախ։ Եվ դեռ որքա~ն ժամանակ ողջ գյուղը կխոսի այդ մասին։

Leave a comment