մայրենի

Չորեքշաբթի

1. Ստեղծագործական աշխատանք

« Ժպիտը»

« Ստի ոտքը կարճ է»

« Երազանք»

« Գարնանամուտ»

Մեր տան մոտի խանութի վրա գրված է (առանց ժպիտի մարդկանց մուտքը արգելվում է :): Մենք գրությունը չէինք կարդացել և առանց ժպտալու մտանք ներս։ Մեզ նկատողություն արեցին և մենք անկախ ամեն ինչից սկսեցինք բարձր ծիծաղել։ Եվ այդպես էլ ամբողջ օրը անց կացրինք ծիծաղելով։

2.Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) տուն, մուտք, մենք, գրություն, մեզ, նկատողություն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) խանութի, ժպիտի, մարդկանց,

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

3.Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝  «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

երկյուղ-վախ

ժանտախտ-ծանր հիվանդություն

փարատել-մխիթարել

աղուն-հատիկ

ջուլհակ-գորգագործ

հնարագետ-ճարպիկ

սպառնել-վախեցնել

հովանավոր-պաշտպան

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին,

3․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործումՋուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[3] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

բ) խոսքում

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

4․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը-վախեցած

բ) գիտնականները-խուճապի մատնեցին ժողովրդին

գ) ջուլհակը-ջուլհակը հաղթեց դերվիշին

5․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

խելապակաս

6․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։

Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

Leave a comment