մայրենի

1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը) ։

2.Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,
Դա շատ լավ գաղափար է, որ ես ինքս եմ վաստակում գումար և կարող եմ այն տնօրիներ կարևոր գաղփարների համար։

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, 
Մեր հասկակիցները գիտեն, որ ինչ կերակուր ենք նախընտրում և նաման ճաշատեսակներ էլ պատրաստում են և վերջապես այնտեղ հաճախելով աջակցում եմ իմ հասակակցին։

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):  
Գաղափարը ինձ շատ դուր եկավ և կուզեմ նման հնարավորություն ընձեռնվի նայև մեզ։/ 

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Բարև ես ճնճղուկն եմ, թռչում էի այստեղով, լսեցի քո անհանգիստ հազոցը։ Գեղեցիկ, հեքիաթային թևիկներով ճնճղուկը շատ էր նեղվել ծախկի հազոցից և փռշտոցից։Ծաղիկն ասաց․-շնորհակալ եմ անհանգստությանդ համար հարգելի ճնճղուկ,շրջապատի փոշուց եմ հազում։Հարգելի մարդիկ, մաքուր պահեք շրջապատը։

3.Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը:

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Leave a comment