մայրենի

Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

 Մեր շատ սիրելի ու հարազատ  բակը կանաչել է։ Բակում երեխաներն ուրախ, զվարթ խաղում ու աղմկում են։ Մայրիկները կլանված զրուցում են իրենց հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը: Փափլիկ կատուն երկայնքով, ծուլորեն  փռված արևի տակ՝  խաղում է իր փափուկ պոչի հետ: Սպիտակ շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար  հաչում է: Արդեն երեկո է: Հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն: Իջնում է աստղալից խաղաղ գիշերը: Եվ վերջապես զբաղված, հոգնած ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը միանգամից խաղաղվում է:

ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։

Իմ նոր, հիանալի ժամացույցը մեկ և կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից և նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղցեցի ենթադրաբար, և ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սև գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերըաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

մաթեմ

1) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02=70,2, բ) 83,204=832.04, գ) 20=200, դ) 0,008=0.08։

2) Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական

կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։

103,2=103,20000

3) Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի

կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։

Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և

քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։

800×12=9600

9600-6900=2700

2700:300=9

9փոքր

3մեծ

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.

ա) 32,11։100=0,3211, բ) 0,005:100=0,00005, գ) 2,32:100=0,0232, դ) 1534,1:100=15,341։

Լրացուցիչ(տանը)

5) Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։

վարունգը ավելի շատ են վաճառելկ

6) Գտե՛ք օրինաչափությունը և գրե՛ք բաց թողնված թիվը։

68

7) Լուծե՛ք հավասարումը.

A)X=2/3

B)X=1,5

G)X=2

D)X=2/3=0.75

մաթեմ

1) Կատարե՛ք գումարում.

ա) 3,820 + 41,705=45,525  , գ) 8,903 + 152,900=162,803 ե) 5,51 + 6,36=11,87,

բ) 0,921 + 4,800=5,721  , դ) 0,0032 + 1119,69=1119,6932, զ) 0,002 + 0,00017=0,00217։

    8,903

152,900

_______

 161,803

2) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,615 = 0,02, X=0,635 գ) 27 = X  – 10,0001 X=37,0001,

բ) x – 18,2 = 124,01, X=142,21դ) 654,1 = x – 5037,203 X=6591,303։

X = 5037,203 + 654,100 = 5691,303

 3) Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100 = 2178,5,

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10։=4686,575

ա)

  1. 6,93 + 1,08 = 8,01
  2. 9,734 + 11,250 = 20,984
  3. 8,01×10 = 80,1
  4. 20,984 x 100 = 2098,4
  5. 80,1 + 2098,4 = 2178,5

4) Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։

3,72×10=37,2

37,2×4=148,8

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4), գ) (–0,37) + (–6,23), ե) (–1,001) + (–2,456),

բ) (–8,75) + (–1,25), դ) (–4,38) + (–2,04), զ) (–18,203) + (–0,411)։

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01, գ) x – 8,64 = 0, ե) x – 0,3 = 1,

բ) 4,52 = x – 10,48, դ) 20,3 = x – 0,45, զ) 17,4 = x – 11,2։

7) Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ է, իսկ լայնությունը՝ 24,2 սմ։Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվի, իսկ լայնությունը 10 անգամ փոքրացվի, որքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։

8) Որոշե՛ք, թե ինչ օրինաչափությամբ է կազմված

հետևյալ աղյուսակը.