մայրենի

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահման-ա-դիր, զմրուխտ-ա-փայլ, կանխ-ա-վճար, սն-ա-փառ, բաղ-ա-ձայն, պարտ-ա-տեր, կենս-ա-խինդ, ջր-ա-մուկ,արև-ա-մանուկ, ձեռ-ա-գործ, նոր-ա-մուտ: ա
բ) , կենս-ուրախ, զուգ-ընթաց, ջր-կիր, ջրհեղ-եղ, բան-բեր, քար-տաշ, տն-պահ, լուսն-կա, մթ-նկա, ձն-ծաղիկ, ռնգ-եղջյուր, քար-ափ, մոլ-եռանդ, հր-ձիգ, քար-տաշ, ակն-հայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-գունազուրկ, անբախտ-տարա- բախտ, անգետ-անիրազե,

մայրենի

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Նա գրող է: Վիպակ, պատմվածք և վեպ: Քաոս, Չար ոգին, Արտիստը, Գործակատարի հիշատակարանից, Հրդեհ նավթագործարանում, Պատվի համար, Կյանքի բովից, Օրիօրդ Լիզա։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

մայրենի

Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

մասուր-

Երկուշաբթի

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

մասուր-Մասրենու թթվահամ կարմրավուն պտուղը, որ օգտագործվում Է բուժական նպատակներով:

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

Գետն է ներկայացված իբրև անձ։

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

<<Ժայռից մասուր է կաթում>> արտահայտության մեջ կարծում եմ, որ մասուրը նշանակում է արցունքները։

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

Կարմիր սարսուռ կաթում

Կարմիր սարսուռ է տանում

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,

Առուն ինչպես կլռի,

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։