մայրենի

Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս

Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Իմ ուսման վեց տարիները անցել են այդ դպրոցում։ Մի՜ քիչ դժվար, մի՜ քիչ հեշտ, մի՜ քիչ ծիծաղաշարժ, բայց և շատ հետաքրքիր։ Ամեն տարին ունի իր առանձնահատկությունը։ Ցածր դասարանում շատ էի դժվարանում շփվել դասարանցիներիս հետ, հայոց լեզվի չիմացության պատճառով։ Կամաց-կամաց, քիչ, թե շատ սովորեցի և ձեռք բերեցի ընկերներ ու լավագույն ուսուցիչներ։ Ինձ համար տխուր էր չորրորդ դասարանը, որովհետև Հարավային դպրոցից տեղափոխվեցի Արևմտյան դպրոց։ Չնայած դրան ձեռք բերեցի նոր ու ավելի լավ ընկերներ։ Ամեն տարվա թերացումս եղել է նա, որ կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել դասապատրաստմանս, քան խաղերին։

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հնամենի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտ կղզին, հսկա կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու ահռելի գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հնագույն ու սքանչելի վայրերով:
    Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի ջինջ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը:
    Գիշերն իր մուք թևերն է փռել:
    Առույգ մի աղջիկ է ընկերուհիս:

Leave a comment