մաթեմ

Դասարանում

Screenshot_20230516-083118_Samsung Notes

(135+12+33):2-12=78

90-33=57

78

57

70.340+80=420

420:3=140

71.105:5=21

21×2=42

105-42=63

42

63

72.5+8+11=24

312:24=13

13×5=65

13×8=104

13×11=143

ՏԱՆԸ

Screenshot_20230516-083153_Samsung Notes

73.186:3=62

62-8=54

62+5=67

62+3=65

74.84-9-5-4=66

66:3=22

22+9=31

22+4=26

22+5=27

մայրենի

Երկուշաբթի

Շաբաթվա ամփոփում։ Կրկնություն, պատրաստվում ենք մայիսյան ամփոփմանը։

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:

լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Լրացուցիչ առաջադրանք

Վիլյամ Սարոյան

« Հայ մուկը»

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Երեքշաբթի

Սովորում ենք արևմտահայերեն.

Ժամանակակից ցանկացած գրական լեզվի հիմքում որևէ ժողովրդախոսակցական տարբերակ է՝ բարբառ, որը հատուկ ընտրվում է մասնագետների կողմից և տարիների ընթացքում մշակվում ու նորմավորվում է։ Պատմական հանգամանքների բերումով՝ հայերենն ունի երկու գրական տարբերակ՝ արևելահայերենը և արևմտահայերենը։ Առաջինի հիմքում առավելապես Արարատյան բարբառն է՝ «ում» ճյուղից։ Իսկ արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ «կը» ճյուղից։ Նշենք արևմտահայերենի առաձնահատկություններից որոշները։

Արտասանությունը։ Թեպետ մեր լեզվի երկու տարբերում էլ գրերը նույնն են, սակայն արտասանության ժամանակ արևմտահայերենում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները դառնում են շնչեղ խուլեր և հնչում փ, ք, թ, ց, չ, իսկ պարզ խուլերը` պ, կ, տ, ծ, ճ, ընդհակատակը, գրեթե միշտ արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ, օրինակ՝ ծաղիկ – ձաղիգ, գարուն – քարուն, բարի – փարի, գեղեցիկ – քեղեցիգ և այլն:

Բառերը։ Հայերենի բառապաշարի մեծ մասը ընդհանուր է երկու տարբերակների համար։ Բայց կան և տարբերություններ, օրինակ՝ միայն արևմտահայերենում են հանդիպում ակաղձուն (լեցուն), զակատել (բաղձալ), լմննալ (վերջանալ), կայլակ (կաթիլ), համբուն (համակ), պատարուն (զեղուն), պարտասուն (հոգնաբեկ) բառերը, կապերից՝ ասդին, անդին, ետք, քով, շաղկապներից՝ ալ, զի և այլն: Բացի այդ՝ կան նաև որոշակի ուղղագրական տարբերություններ (դասական ուղղագրության կանոններից զատ, օրինակ՝ ճամփա – ճամբայ

Քերականությունը։ Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական տարբերությունները նկատվում են արդեն քերականության մեջ՝ բառերի թեքման և կապակցման ժամանակ։ Օրինակ՝ բոլորին հայտնի է ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերի տարբերությունը մեր լեզվի այս երկու տարբերակներում․ կը գրէ – գրում է, կ’անցնիմ – անցնում եմ․ արևմտահայերենում այս ժամանակաձևերը պարզապես կոչվում է սահմանական եղանակի ներկա ժամանակ և անցյալ ժամանակ: (Հենց այս տարբերությունը նկատի ունենալով ենք ասում, որ արևելահայերենի հիմքում «ում» ճյուղի բարբառ է, իսկ արևմտահայերենի հիմքում՝ «կը»)։ Փոխարենը՝ պայմանական եղանակի ժամանակաձևերն արևմտահայերենում կազմվում են «պիտի» մասնիկով, այսպես՝ պիտի անցնիմ  արևելահայերեննշանակում է կանցնեմ (արևմտահայերենում այն կոչվում է ստորադասական եղանակ և հանդես է գալիս երկրորդական նախադասություններում․ «եթե․․․ ապա․․․»

Ինչպես գիտենք, արևելահայերենում բառերի գերակշիռ մասը ենթարկվում են Ի հոլովման, մինչդեռ արևմտահայերենում շատ ավելի տարածված է ՈՒ հոլովումը․ ճամբու, դիտորդներու։ Բացառականի վերջավորությունը առավելաբար -են-ն է՝ սրտեն (սրտից), տնեն (տնից), դաշտերեն (դաշտերից)։ Հայցական հոլովը երբեք չի լինում տրականաձև․ «Կը սիրեմ սաներս», ոչ թե սաներիս։ Գիտենք նաև, որ ներգոյական հոլով արևմտահայերենը չունի, և նրա իմաստն արտահայտվում է «մէջ» կապով։

Հայերենի այս տարբերակում որոշիչ հոդ կարող է ստանալ նաև սեռական հոլովը, օրինակ՝ Արամին գիրքը, դաշտերուն ծաղիկը։

Արևմտահայերենում անորոշ առումն արտահայտվում է «մը» («մըն») հետադաս մասնիկով․ գիրք մը, բան մը, խօսք մըն ալ։

Նաև՝ արևմտահայերենը չունի կրկնակի ժխտում․ ոչ ոք չասաց – ոչ ոք ըրաւ։

Ուղղագրությունը։ Արևմտահայերենը պահպանել է մեսրոպյան՝ դասական ուղղագրությունը։  Արևելահայերենի ներկայիս ուղղագրությունը, որ հաճախ կոչվում է նաև նոր, վերափոխված, ժամանակակից և այլն, գործում է 1940 թվականից։ Նոր ուղղագրությունը պաշտոնապես գործածական է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, իսկ, օրինակ, իրանահայերը, թեպետ խոսում են արևելահայերեն, բայց նույնպես գրում են դասական ուղղագրությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանություններն էլ հիմնականում դասական ուղղագրությամբ են։

Պետք է նկատել, որ շատ բառերի ստուգաբանության, ասենք՝ արմատը մասնիկից տարանջատելու համար, կատարյալ է մնում դասական ուղղագրությունը։ Այսինքն՝ լեզվական միավորները պատմական մոտեցմամբ քննելիս դասական ուղղագրության իմացությունը կարևոր է, ինչպես առհասարակ գրաբարի իմացությունը, որից սերել են և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը, և՛ շատուշատ բարբառներ։

Հատվածը(Վահան Թոթովենց,<<Ներման Աղոթք>>) դարձրու արևելահայերեն:


Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Ստեղծագործական աշխատանք, ընտրեք վերնագրերից որևէ մեկը․

1.Փորձում եմ անկեղծ լինել

2.Մեկ օր առանց ընկեր

3. Պատմություն բարի մարդու մասին

մաթեմ

Դասարանում

Խնդիր 1: Չորս վերնաշապիկը մեկ տաբատից 10%-ով էժան են: Քանի՞ տոկոսով է հինգ հատ վերնաշապիկը թանկ մեկ տաբատից:

10:4=2,5

2,5×5=12,5

Խնդիր 2: 2 տուփ կոնֆետը 3 հոգու բավարարում է 12 օր: Քանի՞ օրում կուտեն կվերջացնեն 6 տուփ կոնֆետը 4 հոգին միասին:

36:4=9

9×3=27

Խնդիր 3: Միլենան և Ռուզանը ապրում են նույն շենքում և հաճախում են նույն դպրոցը։ Միլենան դպրոցից տուն հեռավորությունը քայլում է 20 րոպեում, իսկ Ռուզանը՝ 30 րոպեում։ Մի օր նրանք միաժամանակ դուրս եկան, մեկը դպրոցից, մյուսը՝ տանից։ Դուրս գալուց քանի՞ րոպե հետո նրանք կհանդիպեն։

600:20=30

600:30=20

600:50=12

Խնդիր 4։ Այգում իրար կողք աճում են 4 խնձորենիներ։ Ցանկացած 2 իրար կողք գտնվող խնձորենիներից մեկի խնձորների քանակը մյուսինից շատ է 1-ով։ Կարո՞ղ է արդյոք այդ 4 խնձորենիների վրա միասին լինել 2023 խնձոր։

ոչ քանի որ ծառերի խնձորների քանակն պետքը լինի զույգ թվեր իսկ 2023 կենտ թիվը

Տանը

Խնդիր 1։Կարո՞ղ է արդյոք միայն չորսերից բաղկացած թիվը բաժանվել միայն երեքներից բաղկացած թվի: Իսկ հակառա՞կը:

հնարավոր է օրինակ 444-ը, հակառակն ճիշտ չէ քանի որ կենտ թիվը 3-ի չի բաժանվում։

Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք ձիով սկսելով շախմատի տախտակի որևէ վանդակից

ա) անելով 19քայլ վերադառնալ նույն վանդակին։
բ) անելով 20 քայլ հայտնվել սկզբնական վանդակի հարևան վանդակում (հարևան են համարվում ընհանուր կողմ ունեցող վանդակները):

հնարավոր չէ քանի որ 10 հատ քայլ անելուց հետո վերջին քայլը լինելուը սպիտակը։

Խնդիր 3։ Հնարավո՞ր է արդյոք սկսելով a1 վանդակից՝ ձիու քայլերով հասնել h8 վանդակին, յուրաքանչյուր վանդակում լինելով ճիշտ մեկ անգամ։

ոչ քանի որ a1 սկսելով վերջացնելուեք սպիտակի վրա իսկ h8 սև

մայրենի

Չորեքշաբթի

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալլոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալևետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։-Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։-Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։-Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։-Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ Ես տատիկիս գույնզգույն ծաղիկներ նվիրեցի։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը             կռացած կլինեն։

Զանգակի ձայնը                             հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,                            նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ-դրամ-, երգ-գեր, մշակ-մաշկ-, ափսե-փեսա-, ժանր-նժար, վիճակ-կավիճ-, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-մտրակ, պարկ-կարպ, վկա-կավ:

մայրենի

Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։


1. Հայերենի յուրաքանչյուր տառ ունի նաեւ թվային արժեք(Ա=1, Ժ=10, ճ=100 եւ այլն)։Հետևյալ բառերից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենամեծը։

տուն=11400

աշուն=7901

աղեղ =186

մատիտ=8221

գնդակ=468

Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր

ջութակ-թութակ, մանր-սանր, սուն-շուն, բույն-հույն, թյուր-հյուր, լուր-սուր-հուր, ձագ-սագ, սնունդ-ծնունդ,

Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ , ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բնՕրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հոգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:

Ջանի  Ռոդարի

« Սև  քթերի  երկիրը»

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:
Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

մաթեմ

1) Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։

10000-999=9001

2) Քանի՞ անգամ է միլիոնների դասի ամենափոքր կարգի

1000000:1000=1000

միավորը մեծ հազարների դասի ամենափոքր կարգի միավորից։

3) 50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրելեն 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։

50×25:100=12.5

62,5;20×100=12,5

62,5-12,5=50

4) AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի

M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK  = 3 սմ։ Գտե՛ք MK հատվածի երկարությունը։

2սմ

Լրացուցիչ(տանը)

5) Քանի՞ անգամ է յուրաքանչյուր հաջորդ դասի ամենամեծ կարգի

100:10=10

միավորը մեծ նախորդ դասի ամենափոքր կարգի միավորից։

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) (213 + 324) + 18 = 555,           դ) (1707 – 90) – 617 = 1000,

բ) (390 + 10) – 56 = 344,              ե) 136 + (729 – 26) = 839,

գ) (808 – 83) + 215 = 940,            զ) 405 + (1706 + 394) = 2505։

7) Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից

յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար է 18‐ի։

8) Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.

10/8 4/14

17/1 2/16

13/5

20-ի 7 %-ը=20×7:100=1.4, 15-ի 8 %-ը=1.2, 90-ի 3 %-ը=2.7, 100-ի 5 %-ը=5։