ուրբաթ
Month: May 2023
մայրենի
Ո՞ր դարձվածքի դիմաց գրվածը նրա իմաստի ճիշտ բացատրությունը չէ․
գլուխ խոնարհել- հնազանդվել, ենթարկվել
բախտ վիճակվել-հաջողություն ունենալ, լավ բանի հանդիպել
դպրոց անցնել- կենսափորձ՝ հմտություն ձեռք բերել
տեղի տալ- առիթ տալ, պատրվակ հանդիսանալ
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:
1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բույն, սայր, թույր, հույն, վայր, բայց, կայմ, պայտ բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, կ, ր, յ:
3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ-ծնունդ, դանակ-բանակ-քանակ, պարտեզ-քարտեզ, բերք-վերք, զատիկ-հատիկ-մատիկ, բառարան-վառարան, բռնակ-դռնակ-նռնակ, կատակ-հատակ, բյուր-հյուր-թյուր, ձագ-թագ, մանր-սանր, մարագ-կարագ, դարձ-բարձ-վարձ, ավագ-նվագ, թախտ-բախտ, կառք-փառք, հարթ-կարթ, լրագիր-ծրագիր-գրագիր, հերթ-թերթ, լույս-հույս-բույս, ձյութ-հյութ, ճեղք-մեղք, շռայլ-մռայլ, նյարդ-լյարդ, նուրբ-սուրբ, թափոր-սափոր, մահակ-պահակ, ջութակ-թութակ:
Լրացնել բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին: Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Անբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում: ունեն բարի հա-բավ, սիրված են բոլորից: Գյուղը սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:
մաթեմ
Առաջադրանքներ(դասարանում)
1) Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.
ա) 0,9382 ≈0,9 դ) 1,0625 ≈1 ,, է) 200,18 ≈200,1 ,
բ) 28,2897 ≈28,2 , ե) 80,0388 ≈80 , ը) 567,9111 ≈ 567,9,
գ) 100,5621=100,5 , զ) 6,0999=6 , թ) 0,0008=0 ։
2) Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.
ա) 93,6527 ≈ 93,65(100) , գ) 0,563891 ≈ 0,56 (100), ե) 0,7014 ≈ 1 (10000),
բ) 734,82 ≈ 735(100) , դ) 0,563891 ≈ 0,6(10) , զ) 0,102 ≈ 0(1000) ։
3) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.
ա) 0,377 + 3,409 – 2,1006=1,6, գ) 4,5 + 0,3796 + 1,225=6,1,
բ) 12,4589 – 6,27 + 1,395=7,5, դ) 0,1 – 0,01 – 0,001=0:
Լրացուցիչ(տանը)
4) Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.
ա) 7,8932 =7,90 դ) 0,9999=1 , է) 2,3845=2,39 ,
բ) 85,0639=85,07 , ե) 65,6788=65,68 , ը) 18,0936=18,1 ,
գ) 0,1111=0,12 , զ) 721,8957=721,90 , թ) 55,6009=55,61 ։
5) Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն
գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի.
ա) 2,6600004 ≈ 2,66 , գ) 18,6 ≈ 18,59 , ե) 7,5 ≈ 7,5001 ,
բ) 0,3004 ≈ 0,3 , դ) 25,039 ≈ 25,04 , զ) 800,001 ≈ 800 ։
6) Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք
թվերը.
ա) 0,136 = 0,144, դ) 12,129 < 12,131,
բ) 2,254 = 2,256, ե) 7,9951 > 8,0049,
գ) 3,769154 = 3,767002, զ) 0,009 > 0,001:
7) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը
համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները։
226.77
մաթեմ
Առաջադրանքներ(դասարանում)
1) Կատարե՛ք բաժանում.
ա) 8,368 ։ 2=4,184 դ) 10,5 ։ 7=1,5,
բ) 17,024 ։ 4=4,256, ե) 6,25 ։ 125=0,05,
գ) 0,0225 ։ 15=0,0015, զ) 10,08 ։ 24=0,42:
ա) 8,368 ։ 2 = 4,184
2) Կատարե՛ք բաժանում.
ա) 40,25 ։ 2,3=17,5 , դ) 35,601 ։ 0,01=3560,1 ,
բ) 4,221 ։ 0,63 =6,7, ե) 0,13464 ։ 0,396 =0,34,
գ) 30,303 ։ 33,3=0,91 զ) 9,3456 ։ 10,62=0,88 :
3) Լուծե՛ք հավասարումը.
ա) 3,87*2 = 7,74 , գ) 0,32*1,5 = 0,48 ,
բ) 8,13*3,03 = 24,6339 , դ) 7,25x = 9,425=1,3 ։
4) Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։
465,8668:26,53=17,56
Լրացուցիչ(տանը)
5) Կատարե՛ք բաժանում.
ա) 1000 ։ 0,25 =4000, դ) 1295 ։ 0,37=3500, է) 888 : 0,37,
բ) 169 ։ 1,3=130 , ե) 276 ։ 2,3=120 , ը) 302 : 0,2 ,
գ) 7920 ։ 3,6 =2200, զ) 10572 ։ 8,81=1200 , թ) 4451 : 44,51։
6) Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան
նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 1234 ։ 26 > 12,34 ։ 26 , գ) 0,1901 ։ 2 < 1901 ։ 2 ,
բ) 741 ։ 9,4 = 74,1 ։ 9,4 , դ) 7,26 ։ 5,17 < 7260 ։ 5,17 ։
7) Կատարե՛ք բաժանում.
ա) 52,3527 ։ 3,27 , գ) (–19,558) ։ (–7,7) , ե) (–0,90216) ։ 0,14 ,
բ) (–32,8) ։ (–8,2) , դ) 0,1938 ։ 0,51 , զ) (–0,0101) ։(–10,1) :
8) Լուծե՛ք հավասարումը.
ա) (–8) ⋅ 3 = –24, գ) (–3) ⋅ -7 + 1 = +22,
բ) (–7) ⋅ -6 = +42, դ) (+8) ⋅ 0+ 1 = +1:
մայրենի
1. Հայերենի յուրաքանչյուր տառ ունի նաեւ թվային արժեք(Ա=1, Ժ=10, Շ=500 եւ այլն)։Հետևյալ բառերից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։
Ա. շունչ=8 600
Բ. գայլ=334
Գ.մարդ=5205
Դ.բերդ=5011
2. Աշխարh, ընդhանուր, շնորhալի,նշխարh, ընդամենը, անընդhատ, ապաշխարhել, մենաշնորh
բառերը բաժանվել են երկու բանակի` կախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։
Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։
Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։ ճիշտ տարբերակը
Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։
3.Խիճ-խիղճ, կարճ-կարիճ, դղյակ, ծածկ-ծածուկ, եղինջ, զրահ, կարգ-կարագ, խիտ-խիստ, բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանան, եթե բառամիջում ավելացնենք մեկ տառ:
Ա. 4
Բ. 5
Գ. 6
Դ. 7
4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:
Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:
Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:
Գ. Տնօրենը հավանաբար իր մոտ է, կարող եք մոտենալ նրան:
Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:
Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:
5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
դագանակ — գավազան
քեռայր — քեռու տղա
քթոց — ոստերից հյուսված կողով
սվին — սառը զենք
6. Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջ: Արևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղին, սևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։
Ա. վաղորդայն
Բ. կտցահար
Գ. ոստ
Դ. թռչուն
Ե.ակնապիշ
7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել են, դասավորի՛ր։
1իրոնիա
2հումոր
3սատիրա
4սարկազմ
8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրի’ր գրաբարյան որևէ ասույթ, փոխադրի’ր աշխարհաբար։
9.Ամբողջացրու՛ առածը. «Թրի կտրածը կլավանա, .լեզվի կտրածը չի լավանա » ։
Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես
Բ.լեզվի կտրածը չի լավանա
Գ. դանակի կտրածը` ոչ
Դ.կորած ընկերը չի վերադառնա