հայոց լեզու դաս 1

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ-բարդ, բակ-բարկ, կաթ-կարթ, մատ-մարտ, հաց-հարց, կակաչ-կակարչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

2-րդ նյութ

1.Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկ
Բ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, Հատիս
Գ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, Աբովյան
Դ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակ
Ե. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագր
Զ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչոր բառից:
Բառաշարքում գտիր այդ բառը:

Ա. համարիչ
Բ. մեղրամոմ
Գ. ցեղակից
Դ. մեղրահաց
Ե. հարմարանք

3. Սար-սանր, կար-նկար, հյուս-հյուսն, կաթ-կանթ, երկ-ներկ, պար-նպար, խեթ-հենթ բառերում Նարեն
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

4.Սար-սարդ, երասան-դերասան, դար-դարդ, գալ-գդալ, վար-վարդ, արար-արդար, ող-դող, ատել-դատել բառերում Դավիթը
եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:

5.Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը:
Սալոր-սալ, լոր, ալ, պարտեզ-պար, արտ, ար,  հովհար-հով, ար, հար, հոտաղ-հոտ, աղ, տաղ, թակարդ-ակ, կար, ար, արդ, պարտատոմս-պար, ար,տոմս, արտ, տատ, բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:

Leave a comment