հայոց լեզու

1․Ընդհանուր գաղափար հնչյունի և տառի մասին,դրանց տարբերությունները։

Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում: Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Սովորողների հետ հետադարձ կապի միջոցով կներկայացնենք վերը նշված հնչյունաբանական երևույթները, դրանց գրագետ կիրառումը գրավոր և բանավոր խոսքում, ստորև ներկայացված գործնական աշխատանքների միջոցով կամրակայենք սովորածը։

 1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`

հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:

Յուրաքանչյուր-Յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, յ, ու, ր, արհամարհել-ա, ր, հ, ա, մ, ա, ր, հ, ե, լ, ակնդետ-ա, կ, ը, ն, դ, ե, տ, լուսնկա-լ, ու, ս, ը, ն, կ, ա, ուղևորվել-ու, ղ, ե, վ, ո,ր, վ, ե, լ, երկաթյա-ե, ր, կ, ա, թ, յ, ա, Սեբաստիա-Ս, ե, բ, ա, ս, տ, ի, յ,ա, հիացմունք-հ, ի, յ, ա, ց, մ, ու, ն, ք:

2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

… հնչյունները ձայնավորներ են:

Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները… բաղաձայններ են:

Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները … բաղաձայններ են:

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

Ամպ, ակտ, աչք, ուխտ, աղոթք,

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

Ուրիշ, որոշ, ավազ, արաբ, ուղեղ,

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Վկա, բարի, գարի, ձրի, ձու։

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Շվի, Կրետե, պապի, կրիա, փերի։

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

Արիա, օպերա, Աննա, Իրինա,

  • Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

բամբ, դարդ, գանգ, զանգ, ժանգ։

բ)  Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:

Գնդակ, վտակ, վարկ, դանակ, բանակ,

գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:

Փետակ, տակտ, կտակ, քանաք, ճանկ։

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

Սագ, թագ, կավ, խավ, հաբ։

Leave a comment