Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (հարկ եղած դեպքում օգտվել էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից» nayiri.com)
Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արգելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ մարգագետինները, ցորենի դեղնազօծ արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրչելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խշշոցը։ Նստած թափքում՝ Անանիան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր , խառնիճաղանչ մտքերը որդի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ լույսեր նշմարվեցին։ Անանիայի սիրտը թրթռաց։ Նա անբարբառ մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։