հայոց լեզու

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները: 

Հետ, առանց, վրա, համար: 

Ծնողներիս հետ գնացինք զբոսայգի։ Ու՞մ հետ

Ծննդյանս օրը նշել եմ առանց բարեկամների։ Առանց ու՞մ

Սեղանի վրա դրված էր իմ նախաճաը։ Ինչի՞ վրա

Մայրիկիս համար հավաքել էի գույնզգույն ծաղիկներ։ Ու՞մ համար

101. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում: 

Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենքոր  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիմանորպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից: 

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք: 

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի: 

Երկնքում լուսինը կարծես տիրակալ լիներ։

Մի՞թե աշակերտները չեն կարող խաղալ դպրոցում։

Երևի այս տարի հանգիստս անցկացնեմ Ծաղկաձորում

Միգուցե գնանք սունկ հավաքելու։

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի: 

Դեմ առ դեմ, բարեկամաբար, լրջորեն։

կամաց-կամաց, արագ, հեռու, տեղ-տեղ։

առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք։

շատ-շատ, կիսով չափ, քիչ, ամենուր։

104. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վարերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին: 

Ի՞նչ են ցույց տալիս՝ 

ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը, 

բ) ձայնարկությունները, 

գ) վերաբերական բառերը:

 

Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե  հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են: 

Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք  թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել: 

105. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի, տարբերությունը: 

1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյաճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց  միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը: 

մոտ-կապ

ու-շաղկապ

մասին-կապ

որ-շաղկապ

բայց- շաղկապ

չնայած որ-շաղկապ

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր: 

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ: 

107. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ 

ա) որևէ հարցի պատասխանող բառեր, 

բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում: 

Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին: 

Leave a comment