կենսաբանություն

1. ինչ գիտեք միջաթների բազմացման մասին

Միջատները, ինչպես արդեն գիտեք, բաժանասեռ կենդանիներ են, որոնց մոտ վառ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Դա նշանակում է, որ արուները և էգերը խիստ տարբերվում են միմյանցից չափսերով և գունավորմամբ: Էգ միջատի բարեհաճությանը արժանանալու համար արուները պետք է ունենան գրավիչ արտաքին գունավորում և ուժեղ մկանային համակարգ: Արուները միմյանց հետ մրցակցում են էգ միջատի հետ խաչասերվելու համար, ուստի անհրաժեշտ է ունենալ ուժեղ մկանային համակարգ՝ մրցակցային պայքարում հակառակորդին հաղթելու համար

2․միջատները գյողատեսնայ մեն ինչ են ամնումշ

Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն 1,5 միլիոն է: Դա ավելին է, քան կենդանիների մյուս բոլոր տեսակների քանակությունը միասին վերցրած: Հսկայական է նաև միջատների յուրաքանչյուր տեսակին պատկանող առանձնյակների թիվը: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել դաշտերում, անտառներում, այգիներում, հողում, ջրում, օդում, կենդանի օրգանիզմներում:

3․ինչպես են շնչում միջատները

միջատները շնչում են շնչափող շնչառական համակարգով: Սա նշանակում է, որ նրանք չունեն թոքեր, ինչպես կաթնասունները, այլ ավելի շուտ օդը ուղիղ դեպի բջիջներ է գնում շնչափողի միջով՝ խողովակների ցանցով, որն անցնում է միջատի մարմնով: Օդը շնչափող է մտնում միջատի մարմնի մակերեսի վրա գտնվող փոքրիկ անցքերից և հասնում բոլոր այն բջիջներին, որտեղ տեղի է ունենում գազի փոխանակում:

Leave a comment