աշհարագիըություն

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ 
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Գերմանիային արել է խոր տեխնիկական վերազինում , մեքենաների ու սարքավորումների վերազինում ։Տնտեսական զարգացմանը նպաստեց բնակիչների օրինապահությունը , կարգապահությունը , աշխատասիրությունը ։ Հիմա Գերմանիան Եվրոմիության զարգացած և ամենահզորն երկիրն է ։

    Գյուղատնտեսություն
    Գերմանիայում հողի մեծ մասը պատկանում է խոշոր տնտեսություններին, որոնց հողակտորի միջին մեծությունը 17 հա է։ Տնտեսությունների 54 %-ն ունի մինչև 10 հա հող։ Փոքր տնտեսությունների մի մասն աշխատում է վնասով։

    Արդյունաբերություն
    Արդյունաբերությանը բնորոշ է գերինդուստրացումը, որի առաջատար և միջազգային շուկայում մրցադիմացկուն ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։

    Տրանսպորտ
    Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկա
    թուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։

    Արտաքին տնտեսական կապեր
    Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
    Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
    Ավստրի
    Բելգիա
    Չեխիա
    Դանիա
    Ֆրանսիա
    Լուքսեմբուրգ
    Նիդեռլանդներ
    Լեհաստան
    Շվեցարիա
  5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:
    Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։
  6. Թվարկի՛ր խոշոր գետերը:
    Գերմանիայի տարածքով հոսում են խոշոր գետեր, դրանցից ամենախոշորը Հռենոս, Դանուբ, Էլբա, Վեզեր և Օդեր գետերն են։ 
  7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:
    Գերմանիայի բնակչությունը 2018 թվականի տվյալներով կազմում է 80,887,000 մարդ։ Բնակչության մեծամասնությունը ՝ 90-95 %-ը գերմանացիներ են։ Ապրում են նաև իտալացիներ, լեհեր, հայեր, հույներ, սլովակներ, թուրքեր, դանիացիներ, չեխեր և խորվաթներ։

Leave a comment