հայոց լեզու

Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ կետերի փոխարեն՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

  1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին ՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։

(ճախրել, շրջել, երկինք, կապույտ)

  1. Նա վերադառցավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց , իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։

(նստել, սպասել, վերադառնալ, դնել)

  1. Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն :

(բացել, ծունկ, դուռ, հյուսել)

  1. Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ:

(թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)

  1. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռաս չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում էին նրանց վրա:

(թափել, ինքը, չորանալ, տերև)

  1. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպանում , ոտքերը լայն բացած , անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։

(դիտել, կանգնել, բացել, գրպանի)

  1. Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցեն , որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:

(ագուցել, կայսր, լինել, պատիժ)

  1. դժվարանում է ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում , թե ինչ պիտի անեմ առանց նրա:

(կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

Leave a comment