Օտտօ Բիսմառկ ևՋուզեպե Գարիբալդի

Օտտօ Բիսմառկը ծնվել է 1ապրիլի 1815 թ․ և մեռել է հուլիսի 30 1895 թ․։ 1837-1838 թվականներին որպես պաշտոնյա աշխատել է Աախենում, ապա Պոտսդամում։ 1838 թվականին անցել է զինվորական ծառայության։
1839 թվականին, մոր մահից հետո, նա հեռացավ ծառայությունից և ներգրավված էր Պոմերանիայի ընտանեկան կալվածքների կառավարման մեջ: 1845 թվականին հոր մահից հետո ընտանիքի ունեցվածքը բաժանվեց, և Բիսմարկը ստացավ Շյոնհաուզենի և Կնիեֆոֆի կալվածքները Պոմերանիայում։ 1847-1848 թվականներին եղել է Պրուսիայի առաջին և երկրորդ միացյալ լանդթագների (խորհրդարանի) անդամ; 1848 թվականի հեղափոխության ժամանակ հանդես է եկել անկարգությունների զինված ճնշմամբ։ Բիսմարկն իր պահպանողական դիրքորոշմամբ հայտնի է դարձել 1848-1850 թվականներին Պրուսիայում սահմանադրական պայքարի ժամանակ։

Ջուզեպե Գարիբալդի Իտալիայի ժողովրդական հերոս, գեներալ, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին ծնվել է 1807թ. հուլիսի 4-ին: Դեռևս իր կենդանության օրոք առասպելական հերոս էր ոչ միայն իտալացիների, այլև բոլոր ճնշված ժողովուրդների, այդ թվում՝ հայերի համար: Ժամանակի հայ մամուլը և մեծերը բացառիկ դրվատանքով են խոսել Գարիբալդիի մասին:

Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833թ.՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834թ.-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին:

Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին ընդդեմ Իսպանիայի: 1848-1849թթ.-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին:

Իր իսկ առաջարկով 1849թ.-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849թ., նորից տարագրվել է: 1859թ.-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում: 

1859-1860թթ.-ի իտալական հեղափոխության օրերին գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը՝ ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867թթ.):

1866թ. կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին:

1870թ. ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում I ինտերնացիոնալի բաժանմունք կազմակերպելուն: 1943-1945թթ. Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:

Leave a comment