2020-2021 տարվա ամփոփում

Այս տարին ելի էր նոր, ձեռքբերուներով բարձրունքներով, և նվաճումներով։ Մենք մասնակցեէինք ամենատարբենախագծերի, օրինակ հեղինակային օրեր` Հովհաննես Թումանյնի օրեր, Եղիշե Չարենցի (ԻՆՉՔԱՆ ՈՐ ՀՈՒՐ ԿԱ…, ԳԻՏԵ՞Ք, ՈՐ ԳԱՐՈՒՆ Է ԱՐԴԵՆ, ԿՅԱՆՔԸ – ԵՐԳԻ, ԵՐԿՆՔԻ՜ ՊԵՍ ԱՆՀՈ՜ՒՆ, ԱՆՀՈ՜ՒՆ,), Ջանի Ռոդարիի(ՋԱՆՆԻ ՌՈԴԱՐԻ, ДЖАННИ РОДАРИ) օրեր։ Նույնպես, կատարել էինք Ընտանեկան ռադիոթաթրոն, Ընթերցանության նախագիծ, Կրթահամալիրի օրեր։ Անգլերենի նածագծերից՝ Մարտի 8, Great White Shark:

Մենք նախապատրաստմում ենք քննությաններին՝ կատարելո թեստային առաջադրանքններ, որորք կարելի է գտնել իմ բլոգում։

Նախագծերից ամենատպավորիչը եղել էր Ջանի Ռոդարիի նախագիծը։ Ինձ շատ դուր են եկել նրա պատմվածքները՝ շատ զվարթ և հետաքրքիր էին։

Մեսրոպ Մաշտոպի Մատենադարանը

Մայիսի 13 2021թ մենք գնացինք Մեսրոպ Մաշտցի մատենադրանը։ Մատենադարանում ուղեկցողը մեզ ցույց է տվել Հայաստանի ամենամեծ գիրքը կշռվում է 28կգ և 601էջ: Հայաստանի մենափոքր գիրք եղել է 104էջ և 19գ։ Մեզ ցույց են տվել նայև խոտաբույսեր, որոնցով ստծեղծում էին թանաքը։ Տեսել եմ քար, որի վրա գրված էր շատ-շատ հին գրվածք, որ ես չեմ հասկացել։ Ինձ շատ դուր է եկել դա։

Մայրաքաղակ երևան

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ[6]։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[7][8]։ 2018 թվականին Երևանը դարձավ 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են ԹեյշեբաինինՇենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[9]։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[10]։

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով: