Category: մայրենի 6
մայրենի
Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս
Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:
Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Իմ ուսման վեց տարիները անցել են այդ դպրոցում։ Մի՜ քիչ դժվար, մի՜ քիչ հեշտ, մի՜ քիչ ծիծաղաշարժ, բայց և շատ հետաքրքիր։ Ամեն տարին ունի իր առանձնահատկությունը։ Ցածր դասարանում շատ էի դժվարանում շփվել դասարանցիներիս հետ, հայոց լեզվի չիմացության պատճառով։ Կամաց-կամաց, քիչ, թե շատ սովորեցի և ձեռք բերեցի ընկերներ ու լավագույն ուսուցիչներ։ Ինձ համար տխուր էր չորրորդ դասարանը, որովհետև Հարավային դպրոցից տեղափոխվեցի Արևմտյան դպրոց։ Չնայած դրան ձեռք բերեցի նոր ու ավելի լավ ընկերներ։ Ամեն տարվա թերացումս եղել է նա, որ կարող էի ավելի շատ ժամանակ տրամադրել դասապատրաստմանս, քան խաղերին։
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հնամենի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտ կղզին, հսկա կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու ահռելի գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հնագույն ու սքանչելի վայրերով:
Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի ջինջ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը:
Գիշերն իր մուք թևերն է փռել:
Առույգ մի աղջիկ է ընկերուհիս:
մայրենի
1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահման-ա-դիր, զմրուխտ-ա-փայլ, կանխ-ա-վճար, սն-ա-փառ, բաղ-ա-ձայն, պարտ-ա-տեր, կենս-ա-խինդ, ջր-ա-մուկ,արև-ա-մանուկ, ձեռ-ա-գործ, նոր-ա-մուտ: ա
բ) , կենս-ուրախ, զուգ-ընթաց, ջր-կիր, ջրհեղ-եղ, բան-բեր, քար-տաշ, տն-պահ, լուսն-կա, մթ-նկա, ձն-ծաղիկ, ռնգ-եղջյուր, քար-ափ, մոլ-եռանդ, հր-ձիգ, քար-տաշ, ակն-հայտ:
2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:
3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-գունազուրկ, անբախտ-տարա- բախտ, անգետ-անիրազե,
մայրենի
Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։
Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։
Նա գրող է: Վիպակ, պատմվածք և վեպ: Քաոս, Չար ոգին, Արտիստը, Գործակատարի հիշատակարանից, Հրդեհ նավթագործարանում, Պատվի համար, Կյանքի բովից, Օրիօրդ Լիզա։
Կետադրի՛ր հետևյալ հատվածը.
Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։
– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։
Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։
Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։
– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…
– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։
Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։
Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։
մայրենի
Երկուշաբթի
Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
մասուր-
Երկուշաբթի
Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
մասուր-Մասրենու թթվահամ կարմրավուն պտուղը, որ օգտագործվում Է բուժական նպատակներով:
2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
Գետն է ներկայացված իբրև անձ։
4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․
Ժայռից մասուր է կաթում․․․
<<Ժայռից մասուր է կաթում>> արտահայտության մեջ կարծում եմ, որ մասուրը նշանակում է արցունքները։
5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։
Կարմիր սարսուռ կաթում
Կարմիր սարսուռ է տանում
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Առուն ինչպես կլռի,
6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

մայրենի
Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ սիրելի ու հարազատ բակը կանաչել է։ Բակում երեխաներն ուրախ, զվարթ խաղում ու աղմկում են։ Մայրիկները կլանված զրուցում են իրենց հարևանների հետ, քննարկում օրվա անցուդարձն ու անելիքը: Փափլիկ կատուն երկայնքով, ծուլորեն փռված արևի տակ՝ խաղում է իր փափուկ պոչի հետ: Սպիտակ շունը պոչը տնկած դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար հաչում է: Արդեն երեկո է: Հայրիկները աշխատանքից հոգնած, իրենց օրվա վաստակն առած , վերադառնում են տուն: Իջնում է աստղալից խաղաղ գիշերը: Եվ վերջապես զբաղված, հոգնած ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը միանգամից խաղաղվում է:
ՄԱՐԿ ՏՎԵՆ, ԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։
Իմ նոր, հիանալի ժամացույցը մեկ և կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից և նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղցեցի ենթադրաբար, և ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։
Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․
«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սև գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետևում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերըաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ․․․․ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։
մայրենի
Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին» ։
Մարկ Տվեն, ծանոթություն։Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:
« Հետաքրքրասեր Բեսսին» ։ Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարած լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն Աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե Աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ Աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ Աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…
-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ
Հարցեր և առաջադրանքներ
1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։
Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Ինձ դուր եկավ հարցը, որովհետև այն շատ իմաստուն էր։
2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։
Ես կավելացնեի այս հարցը՝ ո՞վ է ասել, որ աստված գոյություն ունի։
3․Գտի՛ ր հոմանիշային զույգեր և դուրս գրիր։
ցավ-տառապանք-վիշտ, թանկագին-անուշիկ, արդարացի-ճշմարիտ, զարկի-խփի, հալածի-տանջի,
մայրենի
1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը) ։
2.Տեքստը պատմի՛ր՝
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,
Դա շատ լավ գաղափար է, որ ես ինքս եմ վաստակում գումար և կարող եմ այն տնօրիներ կարևոր գաղփարների համար։
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,
Մեր հասկակիցները գիտեն, որ ինչ կերակուր ենք նախընտրում և նաման ճաշատեսակներ էլ պատրաստում են և վերջապես այնտեղ հաճախելով աջակցում եմ իմ հասակակցին։
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):
Գաղափարը ինձ շատ դուր եկավ և կուզեմ նման հնարավորություն ընձեռնվի նայև մեզ։/
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:
Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
Բարև ես ճնճղուկն եմ, թռչում էի այստեղով, լսեցի քո անհանգիստ հազոցը։ Գեղեցիկ, հեքիաթային թևիկներով ճնճղուկը շատ էր նեղվել ծախկի հազոցից և փռշտոցից։Ծաղիկն ասաց․-շնորհակալ եմ անհանգստությանդ համար հարգելի ճնճղուկ,շրջապատի փոշուց եմ հազում։Հարգելի մարդիկ, մաքուր պահեք շրջապատը։
3.Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը:
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
մայրենի
1.Ավարտե՛լ աղայանական նախագիծը, հղումն ուղարկել իմ էլ․ հասցեին։ ( Ամփոփում ենք ՝ Ղազարոս Աղայանին նվիրված օրերի ընթացքում մեր ամբողջ սովորածը) ։
2.Տեքստը պատմի՛ր՝
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,
Ես շաբաթ և կիրակի օրերին, երբ դպրոց չկա աշխատում եմ Ամստերդամի մանկական ռեստորանում։ Իմ հետ ախատում են միայն երեխաներ և սպասարկում ենք միայն երեխաներնի։
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից,
Շաբաթ և կիրակի օրերին սիրում եմ հաճախել Ամստերդամի մանկական ռեստորանը, որտեղ սպասարկողները ինձ նման երեխաներ են։
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):
Կուզենայի, որ մեր մոտ էլ նմանատիպ ռեստորան լիներ, որտեղ կարողանայի աշխատել
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:
Ծլվլալով շրջում էի անտառում և տարօրինակ հազի ու փռշտոցի ձայն լսեցի։
Նայեցի, թե որ կողմից է գալիս ձայնը և հայտնաբերեցի մի բույս, որը հազում էր և փռշտում։
Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
3.Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Երբ մարդիկ իրար հետ վիճում են, նրանց դժգոհությունը մեծանում է։ Անկախ իրենցից նրանց սրտերը հեռանում են իրարից, հետևաբար հեռանում են նաև նրանց հոգիները։ Վեճերը հեռացնում են միմյանց, իսկ բարձր արտասանած խոսքը այդ հեռավորությունը մեծացնում է մի քանի անգամ։
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Ղազարոս Աղայանը
Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840.թ ապրիլի 4-ին Վրաստանի Բոլնիս-Խաչեն գյուղում։ Նախնական ուսումը ստացել է ծննդավայրում , ապա 1953․թ ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Մեկ տարի անց հեռացել է և զբաղվել ինքնակրթությամբ։ Աշխատել է Թիֆլիսում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուգում։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում և մասնակցել «Աղբյուր» ամսագրի խմբագրմանը։ 1895․թ ձերբակալվել է և աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ։ 1902.թ մայիսին տոնվել է նրա գրական գործունեության 40 ամյակը։ 1905.թ մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին և ցարին տապալելու կոչ է արել։ Մահացել է 1911.թ հունիսի 20-ին Թիֆլիսում