մաթեմ

Չորեքշաբթի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ալեհույզ, հրաժեշտ, երբևէ, ընկույզ, պարտիզպան, վզկապ, հույզ, երթևեկել, ունևոր, թեթևություն, մարզել, աղոթք, Ալվարդ, օրիորդ, կանթեղ։

2.       Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխկոնծի, առհասարակ, անթիվ-անհամար, կարծես թե, ութ հարյուր, առևտուր, ծափ-ծիծաղ։

3.       Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ-եղջյուր կոտոշ, քուն-նինջ նիրհ, մարգարե-նախագուշակ-կանխասաց, խորխորատ-կիրճ-վիհ, բաղձանք-իղձ-ցանկություն։

4.       Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ Քիչ խոսիր, շատ լսիր։

Բ․ Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Գ․ Քամու բերածը քամին էլ կտանի։

Դ․ Մի հիմար քարը գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել։

5.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ, այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները ցողված  էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար թե՜ իշխանի, թե՜ ռամիկի, թե՜ ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր և լույսը թափանցիկ -գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը, աչքերը։ 

մայրենի

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)պայուսակ, մայր, գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)պայուսակի, մոր, գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)պայուսակին, մորը, գարնանը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)պայուսակից, մորից, գարնանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)պայուսակով, մորով, գարունով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)պայուսակում, պայուսակի մեջ, մոր մեջ, գարոնան մեջ

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ։ Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային։ Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել, անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել։ Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի։ Երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է   ռամ-ռամ-ռամ,    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը։   Հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր,  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան։  Նա ասաց․

—ձուկ-պրպտողին հիմարիկ  օվկիանոսը,  որը դու փնտրում ես  քո շուրջ է, դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած որ չես նկատում։ Դա այն քո մեջ է,  քո շուրջ  և դու   նրա սիրելի մասնիկն ես։

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ, չարիք

մայրենի

Ստեղծագործական աշխատանք

« Այնպես ուզում եմ, որ… »

« Ես՝ հրաշքների աշխարհում»

« Գարուն է իմ սրտում… »

Վերնագիր՝ քո ընտրությամբ

Իմ ընտանիքը

Ես շատ եմ սիրում իմ ընտնիքը։ Այն բաղկացած է հինգ հոգուց՝ հայրս, մայրս, քույրս, ես և եղբայրս։ Մենք ընտանիքով տեղափոխվել ենք նոր առանձնատուն, որը ունի հողակտոր։ Ազատ ժամանակ ես և եղբայրս կերակրում ենք մար բակ եկած կատուներին ու շներին։ Մեր ընտանիքը շատ է սիրում ֆիլմեր։ Այդ պատճառով հանգստյան օրերի գրեթե բոլոր երեկոները միասին դիտում ենք ֆիլմ։

մայրենի

1.Հոլովի՛ր աթոռ, քույր, մարդ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)աթոռ, քույր, մարդ բառերը

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)աթոռի, քրոջ, մարդու

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)աթոռին, քրոջը, մարդուն

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)աթոռից, քրոջց, մարդուց

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)աթոռով, քրոջով, մարդով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)աթոռում, աթոռի մեջ, քրոջ մեջ, մարդու մեջ

2. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:

իրանիշ-Գունդ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացորեն, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք, թիզ։

անձնանիշ-գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ։


3. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:

թանձրացական-Երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

վերացական-հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։


մայրենի

Չորեքշաբթի

1. Ստեղծագործական աշխատանք

« Ժպիտը»

« Ստի ոտքը կարճ է»

« Երազանք»

« Գարնանամուտ»

Մեր տան մոտի խանութի վրա գրված է (առանց ժպիտի մարդկանց մուտքը արգելվում է :): Մենք գրությունը չէինք կարդացել և առանց ժպտալու մտանք ներս։ Մեզ նկատողություն արեցին և մենք անկախ ամեն ինչից սկսեցինք բարձր ծիծաղել։ Եվ այդպես էլ ամբողջ օրը անց կացրինք ծիծաղելով։

2.Աշխատանքը գրելուց հետո դուրս եք գրում գոյականները, գրում հոլովը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) տուն, մուտք, մենք, գրություն, մեզ, նկատողություն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) խանութի, ժպիտի, մարդկանց,

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

3.Կարդա՛լ Ղազարոս Աղայանի՝  «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

երկյուղ-վախ

ժանտախտ-ծանր հիվանդություն

փարատել-մխիթարել

աղուն-հատիկ

ջուլհակ-գորգագործ

հնարագետ-ճարպիկ

սպառնել-վախեցնել

հովանավոր-պաշտպան

2․ Դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է ժողովրդի վերաբերմունքը դերվիշի արարքների նկատմամբ։

Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին,

3․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործումՋուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[3] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

բ) խոսքում

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

4․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը-վախեցած

բ) գիտնականները-խուճապի մատնեցին ժողովրդին

գ) ջուլհակը-ջուլհակը հաղթեց դերվիշին

5․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

խելապակաս

6․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։

Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

մայրենի

1. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-հերթ
աղեղ-բաղեղ
կար-չկար, տկար
յուղ-գյուղ, շյուղ
լոր-քլոր, կլոր, շլոր
ութ-թութ, բութ, գութ
վազ-նվազ, ավազ
աքար-Զաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-չկարել
այծ-կայծ, խայծ

մայրենի

Երկուշաբթի

Այս շաբաթը սկսում ենք հոլովները վերհիշելով։

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում։

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք, ամպ, սեղան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին, ամպին, սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից, ամպից, սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով, ամպով, սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքում, գրքի մեջ ամպի մեջ, սեղանի մեջ

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ-ուժեր, տար-տարրեր, ծով-ծովեր, նավ-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր: եր

Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ: ներ

Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատեր, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ: ներ եր

Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղներ, սանր-սանրեր: եր

Ե. Ծովածոց-Ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր- դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:եր

Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակիրրներ:
Է. Մարդ-մարդիկ, կին-կանայք:

3․Փակագծում տրված բառերը հոգնակի դարձրու՛ և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերի (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով-ստրկամիտ,

լի և առատ-լիառատ,

կյանքի հյութ-կենահյութ,

ցավից լլկված-ցավալալկ,

մոլոր մտքով-մտամոլոր,

սուր ընթացող-սրընթաց,

խելքը կորցրած-խելակորուստ,

նոր հայտնված-նորահայտ,

մենակ ապրող-մենակաց,

խիստ բարքով-խստաբարո,

երկար ապրող-երկարապկաց,

նոր եկած-ներեկ

աչքին հաճելի-ակնահաճ:

1.Լրացնել բաց թողնված տառերը:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասի այի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։

2.Ո՞ր նախադասության մեջ դերանվան գործածության սխալ կա։

  • Ծերունին իրեն համար նստել էր ծառի տակ։
  • Աղջիկը իր համար գիրք էր կարդում։
  • Իր ընկերոջ մասին խոսում էր մեծ հիացմունքով։
  • Իրեն ամենից շատ սիրում էին հարազատները։

3.Ո՞ր դերանունը չունի հոգնակի ձև։

Ես, դու, նա, մեկը։

4.Կապակցություններն արտահայտել մեկ ածականով։

թախծոտ դեմքով-թախծադեմք

փայտից պատրաստված-փայտե

մեգով պատված-մեգապատ

միրգ տվող-մրգատու

շահույթ բերող-շահութաբեր

շնորհներ ունեցող-շնարհալի

ոսկուց ձուլված-ոսկեձուլ

5.Նշված անձնանուններից քանի՞սը կարող են գործածվել որպես հասարակ անուն։

Գոհար, Հարություն, Նաիրի, Համբարձում, Մասիս, Տարոն, Մարտիրոս, Սիփան, Շիրակ, Հասմիկ, Գոռ, Հրաչյա

6. Տրված բառերից ո՞րն է գոյական:

փայտե

սարսափ

զարմանալի

հուսալի

7.Գրե՛լ փոքրիկ տեքստ օգտագործելով հետևյալ կապակցությունները՝ ողջ գյուղը, մենք՝ դպրոցականներս, այստեղից հեռու, այդ լուրը, որքա՞ն ժամանակ, ուրիշ մեկը, ոչ ոք չսպասեց։

Այստեղից քիչ հեռու է գտնվում մեր գյուղը։ Ողջ գյուղը շրջապատված է բարձր լեռներով։ Մենք՝ դպրոցականներս կազմակերպել էինք կանանց տոնին նվիրված միջոցառում։ Ուրոիշ մեկը չկար, որ վստահեինք կազմակերպչական աշխատանքները։ Այդ լուրը տարածվեց շատ արագ և ոչ ոք չսպասեց հրավերի։ Միջոցառումը անցավ շատ ուրախ։ Եվ դեռ որքա~ն ժամանակ ողջ գյուղը կխոսի այդ մասին։

մայրենի

Երեքշապտի

« Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

բառային աշխատանք

արևահամ-քաղցրահամ, անուշահամ։

սասզ-նվագարան։

ողբանվագ-սգո նվագ։

լացակումած-արտասվախառն

բույր-հոտ

ջինջ-մաքուր, զուլալ։

վսեմ-բարձր, վեհ

երկաթագիր-այերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

լուսապսակ-լուսեղեն պսակ ունեցող, փառքի արժանի։

ճերմակ-սպիտակ։

փառք-պատիվ, պարծանք։

Վերլուծություն

Այս բանաստծեղծության մեջ հեղինակը գովերգում է իր հայրենիքը։ Եղիշե Չարենցը նկարագրում է հայրենի երկրի երկինքը, ջինջ ջրերը, անգամ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը

« Լուսամփոի պես աղջիկ․․․ »

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Բառային աշխատանք

լուսամփոփ-լամպի վրա հագնվող հախճապակյա ծածկոց՝ լույսը կենտրոնացնելու, ինչպես և լույսի պայծառությունը թուլացնելու համար

հոգեթով-հոգին գրավող

չմարի-չհանգցնել

Վերլուծություն

Եղիշե Չարենց