Այսօր գարնան երրորդ օրն է, գարնան առաջի ամիսը մարտն է։ Ձյունը հալվել է, առավոտները դարձան են ավելի լուսվոր։ Թռչունները տաք երկրներից վերադառնում են մեզ մոտ։ Գարունը իմ ամենասիրած տարվա եղանակն է։ Գարնանը սկսում են աճել խոտերը, բացվում են ծաղիկները, իսկ ծառերի ճյուղերի վրա հայտվվում են բաղբոջները։ Գարնանը՝ մայիսի ինին տարեդարձիս օրն է։
Category: մայրենի 6
մայրենի
Ինչպես բոլորրը, ես նույնպես շատ եմ սիրում մայրիկիս։ Նա շատ բարի, խելացի ու համբերատար է։ Երբ ես ու եղբայրս կռվում ենք ու աղմկում, մայրս զայրանում է ու պատժում մեզ։ Մի քանի ժամ անց, նա զայրույթը թողած մի կողմ, գալիս է գրկում մեզ և հանգիստ տոնով բացատրում մեր սխալները։ Շուտով մարտի ութն է։ Որոշել եմ մայրիկիս նվիրել ամենագեղեցիկ ծաղիկները։
մայրենի
Երեքշաբթի
1.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։
Երազանքիս ճանապարհին.Լ․Ժ։
Ես միշտ պատկերացրել եմ, որ ապագան լինելու է ամեն ինչ կոդերով և համակարգչով։ Օրինակ՝ տները կառավարվեն ձայնով, սառնարանները ինքնուրույն իմանան բացակա մթերքները և պատվերի միջոցով հայտնվի սառնարանում։ Թվային աշխարհի դեպքում պետք է լավ իմանալ համակարգկչային տեխնոլոգիաները։ Այդ իսկ պատճառով երազում եմ դառնալ ծրագրավորող, ուսումնասիրել հնարավորինս շատ լեզուներ։ Ես կաշխատեմ հասնեմ երազանքիս և կստեղծեմ կայքեր ու խաղեր։
2.Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզորոշ գծագրվում են երկվորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:
մայրենի
Երկուշաբթի
Շարունակում ենք՝ անցած շաբաթվա նյութը կրկնելով/ վերհիշելով/ ամփոփելով։
Թումանյանական օրերը շարունակվում են…
Գրիր պատմություն «Իմ Թումանյանը»վերնագրով։
«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։
Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․
Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։
Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։
Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․
— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․
Վերջապես հասան Թիֆլիս։
Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։
Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․
Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։
Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։
— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․
Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։
— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։
Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։
Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։
Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։
— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․
Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։
Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․
Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․
Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։
գաղթական-եկվոր, պանդուխտ
փեշ-քղանցք, տուտ
մասխարա-ծաղրաշարժ, ծաղրածու
խեղկատակ-ծաղրարար,միմոս
քրքիջ-բարձր ծիծաղ,
թինկը տված-հենված
2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։
գաղթական-փախստական,պանդուխտ
3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։
Թիֆլիս, Զանո, Սուրիկ, Մարտո։
4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։
Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։
Գործնական հայոց լեզու։
1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:
Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:
2.Կարդա առակը և լրացրու բաց թողնված տառերը։
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
մայրենի
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
զվարթաձայն-զվարթ ձայնով, ծալպատակ-ոտածալիկ, տաղ-ոտանավոր, գեղջուկ-գյուղացի, առույգ-ժիր-աշխույժ։
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Թումանյանի մանուկ ժամանակ վատ տարիներ էին։ Գյուղում շատ դժվար էին ապրում։ Ուտելիք ու հագնելիք չկար։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Ես՝ Լևոն Ժամհարյանն եմ։ Արտաքնապես ես ծնողներիս նման չեմ, ավելի շատ նման եմ մորեղբորս։ Խառնվածքով նման եմ երկուսին էլ։ Հայրիկիս նման հետաքրքրված եմ համակարգչային գիտությամբ։ Հաճախել եմ մանկապարտեզ։
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:
Շաբատվա անփոփում
մայրենի
1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ va
2. «ԳԱՐՈՒՆ»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշտագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908թ.
Սովորե՛ ք անգիր ( բերանացի)
- Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
վառել-այրել-մոխրեցնել, պայծառ-լուսավոր- փայլուն, քնքշորեն-մեղմորեն-հուշիկ, փայփայել-գուրգուրել-փաղաքշել, գգվող-գուրգուրող-շոյող նազով-նազանի, վառված-այրված-մոխրացած, անուշ-դուրեկան-քաղցր, տագնապ-հուզմունք-խուճապ, հուզում-շփոթություն-ալեկոծում, մրրիկ-փոթորիկ-հողմ, հնչել-արտասանել-ղողանջել-արտաբերել, - 2. Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
անկենդան, դժկամ, չխոսկան, անգետ, հայրբար, կիստ, փառք-, վայրենի-, աղոտ, արևելք, եռանդուն, ազդակ, դողդոջյուն, հնչյուն, համեղ :
մայրենի
1.Փորձիր գրել Տերյանի մասին քո բլոգում, ներկայացնել նրան այնպես, ինչպես ինքնդ ես ընկալում։
Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև 1906թ-ին ընդունվել է համալսարան։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է ու նետվել Մոսկվայի Բուտիրկա բանտը։ Մահացել է 1920թ-ին հունվարի 7-ին ծանր հիվանդության պատճառով։ Եթե նա ապրեր, վաղը կլիներ 138 տարեկան։ Ցավոք նա ապրել է ընդամենը 35 տարի։
2.Բնութագրիր նրա ստեղծագործությունները։
Իմ պատկերացմամբ Վահան Տերյանի բանաստեղծությունները տխուր են ու հուզիչ։ Անձամբ ես բանաստեղծությունը կարդալիս սկսեցի արտասվել։ Նրա բանաստեղծությունները ունեն ած։
3.Նկարիր Տերյանի ներկայացրած, և քո պատկերացրած մթնշաղը , սիրառատ աչքերն ու անուրջները։

- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հնամենի հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտ կղզին, հսկա կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու ամեհի գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հնամյա ու հիասքանչ վայրերով:
Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի մաքուր ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների քաղցր դայլայլը:
Գիշերն իր մթագին թևերն է փռել:
Զվարթ մի աղջիկ է ընկերուհիս:
մայրենի
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
կեղտ-աղտ, գութ-խիղք, թախիծ-մորմոք, կարծիք-տեսակետ, օրրան-հայրենիք, թալան-ավար։
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու-հավկիթ, նեցուկ-հենարան, թարթիչ-արտևանունք, ճաճանչ-ճառագայթ, վիհ-անդունդ, աշտանակ-ճրագակալ։
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
տաղտուկ-ձանձրույթ, խուճապ-տագնապ, գինարբուք-խրախճանք, արգելք-խոչընդոտ, ահ-երկյուղ, գուրգուրանք-գորոա։
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
բնանկար, խաղաթուղթ, ձկնորս, մկնդեղ, այտոսկր, մշտադալար։
մայրենի
1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ-զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:
2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորիցփլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական, երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ, խինդ, կույտ, պարիսպ, խիղճ, եռանդ, վերջալույս:
ե) Ծածուկ, համեստ, կայուն, հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր, խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
5. Ստեղծագործական աշխատանք
- Առաջին ձյունը
- Ձյան փաթիլի պատմությունը
- Ձյունը իր երգն է երգում
6. Իմ ամենասիրելի հայազգի գրողը, իմ ամենասիրելի ստեղծագործությունը ( ները) ( աշխատանք բլոգում) ։