Գեղեցկությունը կփրկի աշխարհը»

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկի

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով : Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը։

Ահա՝ հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները:

Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն:

Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…։

«Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: . Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար…

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Հարցեր և առաջադրանքեր։

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

Բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր:

Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ, գողտր, (արևմտհ.) աղվոր, աղվորերես, (բարբառային)

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Իմ պատկերացմամբ ամենաբարի գրողները ։հեքիաթագիրներն են

русский

1.Запиши глаголы в неопределённой форме.

Ставят, везёт,бегают,цветёт,плачет,несёт,пахнет,завтракает,,бредёт,делаете, знакомят, разгребёт, вешаем, плетём, трясёт, мокнут, квакают.

ставить, везти, бегать, цвести, плакать нести, пахнуть завтрыкать, брести, делать знакомить разгребать вешать плести трясти мокнуть кжакать.

2. Данные словосочетание замените глаголами неопределённой формы.

Оказывать помощь. помогать

Очищать пол от сора. потметать

Вести наблюдения. наблюдать

Давать совет. советовать

Покрываться цветами. расцветать

Принимать решение. решать

3. Подберите к глаголам синонимы. Запишите глаголы в неопределённой форме.

Строят-конструировать, изумить-пытать, шумит-бушевать, просил-молил, бить-колотить, наблюдают-сотреть, охранять-сторожыть, поймают-ловить, фантазирует-придумовоть, плакать-рыдать, сказал-говорить, гореть-пылать, блестел-сверкать. Превозносить-перемещать, стережёт-резать.

4.Заменитте фразеологизмы глаголами неопределённой формы.

Бить баклуши-беделничать

Вешать нос-растраиватьця

Витать в облаках-мечтать

задать головоломку-озадачить

зарубить на носу –запомнить

ждать у моря погоды-надеяться

дать слово-обещать

дрожать как осиновый лист-бояаться

писать как курица лапой-плохой почерк

ходить на голове-бесится

считать ворон-отвекатся

держать в голове-помнить

клевать носом –засыпать

наговорить с три короба-врать

держать в голове-помнить

держать язык за зубами-молчать

5.Напишите глаголы в настоящем, будущем и прошедшем времени.

Бегать-бегал-буду бегать, трогать-трогал-буду трогать.

6.Определите вид и время глаголов.(совершенный ,несовершенный )

Речушка замёрзла-совершенный. На быстрине над полыньёй поднимается (не соверпенный)пар. Речка дышит (не соверпенный. От её холодного дыхания вырастут совершенный. на закраинах льда белые венчики цветов.

7.Укажите время и число глаголов.

Пробежала и пискнула (прошл вр, ед число) мышь. Стукнулся о берёзу и упал (прошл вр, ед число) жук. На макушке ели кукует (наст вр, ед число) кукушка. На вершине дуба заворковал прошл вр, ед число дикий голубь. На закате солнце заухает (будушее, ед число) в лесу филин.

8.Измените глаголы по лицам и числам.

Решать, чинить.

я-решаю чину

ты-решаеш чиниш

он решает чинит

она решает чинит

оно решает чинит

мы-решаем чиним

вы решаете чините

они решают чинят

русский

1.Вставьте пропущенные буквы.

Ловкий акробат; обижать слабого; низкий берег; примерять платье; дневное освещение, отварить картошку; запевать песню; быстрая ходьба, чистота помещений; дрожит от холода; посидеть на скамейке; зеленая травка; прожевать хлеб; поласкать щенка;, букет сирени; слезать с крыши; проростить морковь на грядке; пожалеть сироту; связать свитер; отворить ворота; управление автомобилем.

2.Правописание Не с существительными(раздельно или слитно).

Знак неравенства; рассказывать небылицы; явная несправедливость; обидная невнимательность; обсуждали неуспеваемость, а поведение; голубые незабудки; слепая ненавить; возникшее недоразумение; неопытность ученика; не успех, а провал; осенняя непогода; вырваться из неволи; скрытая неприязнь; пережить неудачу.

3.Правописание Не с прилагательными.

Не обыкновенный талант; не стерпимая боль; не значительная сумма денег; не разлучные друзья; почуять недоброе; неуклюжие выражения; ненавистный человек; не сокрушимая сила; не доступные вершины; отнюдь не прочный материал; подарку не рад; не веселый, а грустный взгляд; неподкупная честность; неуклюжий щенок; неряшливая каморка.

4.Вставьте пропущенные буквы(н/нн в прилагательных)

Лиственная аллея; костяная ручка; экскурсинное бюро; гусиный клюв; серебряный портсигар; журавлиный клин; оловянный солдатик; стеклянная бутылка; ветренный день; маслянная краска; румяное лицо; искренняя радость; пенсионный возраст; таинственная улыбка; обветренные руки; бездонная пропасть; лимонныый сок; ранний рассвет; каменная ограда; песчанная почва.

5.Правописание не/ни в местоимениях.

Некого послушать; никому не помог; не с кем поговорить; ни о чем не спорить; несколько вопросов; ничего не делал; некого позвать; некому не писать; ни о ком не спрашивать; не от кого утаивать.

6.Измените глаголы по лицам: есть, ходить, решать, смотреть

я ем хожу решаю смотрю

ты ешь ходишь решаешь смотришь

он ест ходит решает смотрит

она ест ходит решает смотрит

оно ест ходит решает смотрит

мы едим ходим решаем смотрим

вы едите ходите решаете смотрите

они едят ходят решают смотрят

7. Измените существительные по падежам: кукла, озеро, жизнь, стол

  • Именительный ( кто? что? (есть). кукла озеро жизнь стол
  • Родительный. (кого? чего? (нет) куклы озера жизни стола
  • Дательный. (кому? чему? (дать) кукле озеру жизни столу
  • Винительный. (кого? что? (вижу) куклу озеро жизнь стол
  • Творительный. (кем? чем? (доволен) куклой озером жизнью столом
  • Предложный. (о ком? о чем? (думаю) о кукле об озере о жизне о столе

մաթեմ

1)160:4=40

2)240:60=1/4

100:1/4=25%

3)1200×40:100=480

1200+480=1680

4)300:15=20×100=2000

5)(-3)+(-2)=-5

-5x(-12)=60

6ա27+12=39:3=13

Բ33:3=11

11-1=10

Ց2x-2=x

X=2

7

ա)3.14+2.48=5.62

5.62:2=2.81

Բ)7.12-6,44=0.68

0.68×2.5=1.7

մայրենի

Կրկնողական առաջադրանքներ:

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովում (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի (ջրեր)՝ալիքների(ալիք) կապտականաչավուն լուսարձակման(լուսարձակում) տեսքով(տեսք): Ծովային լուսարձակուման(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերը(բույսեր), այնպես էլ կենդանիները(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի(արև) էներգիան լուսային էներգիայի(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաների(ռեակցիա) հտևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրությամբ(արտադրություն):

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
    2. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
    3 .Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:
    4 . Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր:
    5 . Ինչու՞ է պատմվածքը վերնագրված «Հացը»:
    6 . Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

մաթեմ

Դասարանում

Screenshot_20230516-083118_Samsung Notes

(135+12+33):2-12=78

90-33=57

78

57

70.340+80=420

420:3=140

71.105:5=21

21×2=42

105-42=63

42

63

72.5+8+11=24

312:24=13

13×5=65

13×8=104

13×11=143

ՏԱՆԸ

Screenshot_20230516-083153_Samsung Notes

73.186:3=62

62-8=54

62+5=67

62+3=65

74.84-9-5-4=66

66:3=22

22+9=31

22+4=26

22+5=27

մայրենի

Երկուշաբթի

Շաբաթվա ամփոփում։ Կրկնություն, պատրաստվում ենք մայիսյան ամփոփմանը։

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:

լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Լրացուցիչ առաջադրանք

Վիլյամ Սարոյան

« Հայ մուկը»

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Երեքշաբթի

Սովորում ենք արևմտահայերեն.

Ժամանակակից ցանկացած գրական լեզվի հիմքում որևէ ժողովրդախոսակցական տարբերակ է՝ բարբառ, որը հատուկ ընտրվում է մասնագետների կողմից և տարիների ընթացքում մշակվում ու նորմավորվում է։ Պատմական հանգամանքների բերումով՝ հայերենն ունի երկու գրական տարբերակ՝ արևելահայերենը և արևմտահայերենը։ Առաջինի հիմքում առավելապես Արարատյան բարբառն է՝ «ում» ճյուղից։ Իսկ արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա՝ «կը» ճյուղից։ Նշենք արևմտահայերենի առաձնահատկություններից որոշները։

Արտասանությունը։ Թեպետ մեր լեզվի երկու տարբերում էլ գրերը նույնն են, սակայն արտասանության ժամանակ արևմտահայերենում բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները դառնում են շնչեղ խուլեր և հնչում փ, ք, թ, ց, չ, իսկ պարզ խուլերը` պ, կ, տ, ծ, ճ, ընդհակատակը, գրեթե միշտ արտասանվում են որպես ձայնեղներ` բ, գ, դ, ձ, ջ, օրինակ՝ ծաղիկ – ձաղիգ, գարուն – քարուն, բարի – փարի, գեղեցիկ – քեղեցիգ և այլն:

Բառերը։ Հայերենի բառապաշարի մեծ մասը ընդհանուր է երկու տարբերակների համար։ Բայց կան և տարբերություններ, օրինակ՝ միայն արևմտահայերենում են հանդիպում ակաղձուն (լեցուն), զակատել (բաղձալ), լմննալ (վերջանալ), կայլակ (կաթիլ), համբուն (համակ), պատարուն (զեղուն), պարտասուն (հոգնաբեկ) բառերը, կապերից՝ ասդին, անդին, ետք, քով, շաղկապներից՝ ալ, զի և այլն: Բացի այդ՝ կան նաև որոշակի ուղղագրական տարբերություններ (դասական ուղղագրության կանոններից զատ, օրինակ՝ ճամփա – ճամբայ

Քերականությունը։ Արևելահայերենի և արևմտահայերենի հիմնական տարբերությունները նկատվում են արդեն քերականության մեջ՝ բառերի թեքման և կապակցման ժամանակ։ Օրինակ՝ բոլորին հայտնի է ներկա անկատար և անցյալ անկատար ժամանակաձևերի տարբերությունը մեր լեզվի այս երկու տարբերակներում․ կը գրէ – գրում է, կ’անցնիմ – անցնում եմ․ արևմտահայերենում այս ժամանակաձևերը պարզապես կոչվում է սահմանական եղանակի ներկա ժամանակ և անցյալ ժամանակ: (Հենց այս տարբերությունը նկատի ունենալով ենք ասում, որ արևելահայերենի հիմքում «ում» ճյուղի բարբառ է, իսկ արևմտահայերենի հիմքում՝ «կը»)։ Փոխարենը՝ պայմանական եղանակի ժամանակաձևերն արևմտահայերենում կազմվում են «պիտի» մասնիկով, այսպես՝ պիտի անցնիմ  արևելահայերեննշանակում է կանցնեմ (արևմտահայերենում այն կոչվում է ստորադասական եղանակ և հանդես է գալիս երկրորդական նախադասություններում․ «եթե․․․ ապա․․․»

Ինչպես գիտենք, արևելահայերենում բառերի գերակշիռ մասը ենթարկվում են Ի հոլովման, մինչդեռ արևմտահայերենում շատ ավելի տարածված է ՈՒ հոլովումը․ ճամբու, դիտորդներու։ Բացառականի վերջավորությունը առավելաբար -են-ն է՝ սրտեն (սրտից), տնեն (տնից), դաշտերեն (դաշտերից)։ Հայցական հոլովը երբեք չի լինում տրականաձև․ «Կը սիրեմ սաներս», ոչ թե սաներիս։ Գիտենք նաև, որ ներգոյական հոլով արևմտահայերենը չունի, և նրա իմաստն արտահայտվում է «մէջ» կապով։

Հայերենի այս տարբերակում որոշիչ հոդ կարող է ստանալ նաև սեռական հոլովը, օրինակ՝ Արամին գիրքը, դաշտերուն ծաղիկը։

Արևմտահայերենում անորոշ առումն արտահայտվում է «մը» («մըն») հետադաս մասնիկով․ գիրք մը, բան մը, խօսք մըն ալ։

Նաև՝ արևմտահայերենը չունի կրկնակի ժխտում․ ոչ ոք չասաց – ոչ ոք ըրաւ։

Ուղղագրությունը։ Արևմտահայերենը պահպանել է մեսրոպյան՝ դասական ուղղագրությունը։  Արևելահայերենի ներկայիս ուղղագրությունը, որ հաճախ կոչվում է նաև նոր, վերափոխված, ժամանակակից և այլն, գործում է 1940 թվականից։ Նոր ուղղագրությունը պաշտոնապես գործածական է Հայաստանում, Արցախում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում, իսկ, օրինակ, իրանահայերը, թեպետ խոսում են արևելահայերեն, բայց նույնպես գրում են դասական ուղղագրությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանություններն էլ հիմնականում դասական ուղղագրությամբ են։

Պետք է նկատել, որ շատ բառերի ստուգաբանության, ասենք՝ արմատը մասնիկից տարանջատելու համար, կատարյալ է մնում դասական ուղղագրությունը։ Այսինքն՝ լեզվական միավորները պատմական մոտեցմամբ քննելիս դասական ուղղագրության իմացությունը կարևոր է, ինչպես առհասարակ գրաբարի իմացությունը, որից սերել են և՛ արևմտահայերենը, և՛ արևելահայերենը, և՛ շատուշատ բարբառներ։

Հատվածը(Վահան Թոթովենց,<<Ներման Աղոթք>>) դարձրու արևելահայերեն:


Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Ստեղծագործական աշխատանք, ընտրեք վերնագրերից որևէ մեկը․

1.Փորձում եմ անկեղծ լինել

2.Մեկ օր առանց ընկեր

3. Պատմություն բարի մարդու մասին