Համերգ
Թեսթ 10
Էքզյուպերի
ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (կուտի):
– Ոչխարն ուտում է ամեն ինչ:
– Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
– Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
– Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
– Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
– Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
– Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
– Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
– Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
– Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
– Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
– Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
– Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
– Ի՞նչ է:
– Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
_____________գաղտնիք________________
_____________________վերջը________
___________________________համարձակ __
_ջարդելով____________________________
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/հանգիստ չունեցող ճիշտ
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող
3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/վտանգավոր ___անվտանգ_________
բ/չարություն __բարութուն____________
գ/թույլ __ուժեղ______________
դ/ տգեղ ____գեղեցիկ_
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/վտանգավոր – ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր սխալ
դ/հաստափոր-բարդ
5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ծաղիկ __ ծաղիկներ__________
բ/իշխան __ իշխաններ __________
գ/քամի __ քամիներ___________
դ/փուշ _____փշեր_________
6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:
Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական սխալ
7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
______ուտել_____________ ______կուտի__________________
______ փորձել __ ___փորձում են__________________
_____նայել______________ ______նայեց__________________
_____ամաչել_______________ ____ամաչեց____________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա _____Քամին ___________
ստորոգյալ _____ խաղում էր ___________
9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:
Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: —————————————————————————————————————————————————————————————————————
11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
—— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր: ճիշտ
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:
13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղյուսըի: _
թեստ 9
ճամբար
Անուն Ազգանուն-Լևոն Ժամհարյան
Դասարան-Ջոկատ- 4.1 11
Ջոկատավարներ- ընգեր Երանուհի
Ընտրությամբ գործունեություն- ռոբոտիկս
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց – Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-միայն դպրոց գալը
մայրենի
մայրենի բլոգային ստուգատես
մաթեմ
1․Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է 2017 թվի միավորը փոխարինենք նրա հազարավորի եռապատիկի և տասնավորի կրկնապատիկի գումարով։
2018
2․Սոնայի մտապահած թիվը զույգ երկնիշ թիվ է։ Այն մեծ է 7-ի ութնապատիկից, սակայն փոքր է 6-ի տասնապատիկից։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
58
3․Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
12
4․Ավտոմեքենան 100կմ անցնելու համար ծախսում է 10լ բենզին: Լիցքավորեց 70 լիտր բեզին և անցավ 450կմ: Քանի՞ լիտր բենզին մնաց բաքում:
25
5․Եթե Դավիթը 3 տետր գնի, նրա մոտ 110 դրամ կմնա, իսկ եթե 9 այդպիսի տետր ուզենա գնել, 70 դրամ կպակասի։ Դավիթը քանի՞ դրամ ունի։
200
6․Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110 և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:
95
7․Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։
19
8․Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։
5
9․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։
Պարկում կա 10 կապույտ 7 դեղին 4 կարմիր 6 սպիտակ գնդակ։ քանի հատ գնդակ է պետք հանել ամենաքիչը, որ նրանց մեջ լինի առնվազն երկու կապույտ գնդակ
19