ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին,
— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Ինչու էք աղմուկ բարձրացել։ Հասկանալի չէ, որ կովի եմ ավեկի շատ սիրում»։ Կովը ասաց․
—Ասում էի որ, ինձ է ամենաշատը սիրում ։
—Կո՞վը։ Ինչու՞ ինձ չէ, -Ասաց Շունը։
—Բայց ինչու՞ Կովը, -Սսաց Եզը։
—Որովհետև նա ինձ և իմ ընտանիքին կաթ է տալիս։
Շունն և Եզը գլխները կախում են և հեռանում։ Իսկ տերը մնում է Կովի հետ։
բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս։
Շունը, Կովը և Եզը շուրնակում են վիճել։ Վիճում են այնքան բարձր, որ ամեն տեղ լսվում է։ Նրանց ձայների վրա գալիս է Կատուն։
—Ընկերներ, ինչու՞ եք կռվում, -Հարցնում է Կատուն։
—Մենք ուզում ենք իմանալ, թե ում է տերը ավելի շատ սիրում։ Մինը ասում, որ նրան, մյուսը, որ նրան, -պատասխանում է Եզը։
—Հասկանալի չէ՞ , որ ինձ, -Հպարտ ասում է Կատուն, -Ես մուկ եմ բռում։ Եթե ես չլինեի, այդ մկները ամբողջը կուտեին և ձեր տված օգուտը կկոչրչեր։ Նաև ես ավելի փափուկ եմ և փոքր։
Երեք կենդանիները չեն համաձայնվում կատվի հետ։ Շուտով կանտուն էլ է սկսում նրանց հետ կռվել։
Շունն այնքան հաչեց եզան, կատվի ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։
Պոչատ աղվեսը ասաց։
—Էս ինչ եք գոռում։
Տերը լսեց աղմուկը և որոշեց ստուգել։ Նա շատ զարմացաց էր, երբ տեսավ աղվեսին նրա բակում։ Տերը վազեց հրացանի ետևից։ Աղվեսը հասկացավ, թե որտեղ վազեց տերը և արագ փախչեց։ Տերը շատ զարմացավ, երբ տեսավ, որ աղվեսը բակում չէ։ Նա դրեց հրացանը ծառի տակ, իսկ ինքը գնաց կենդանիների մոտ։
One thought on “Հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով”