Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։
Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին։ Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք սատանայի ստեղծածն են։
Դեռ Ք.ա.3-րդ դարում Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին մնալ բույսերի թագավորության մեջ։ Սնկերի առաջացումը կապվում է նաև ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի թագավորություն։
Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում ունեցել են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։ Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ
Քարածխի դարաշրջանի ավարտին սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել սնկերի աշխարհը։
Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք դասակարգվում էին բույսերի շարքին։ Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա գիտությունը։
Սնկերի և բույսերի նմանությունը՝
• Վառ արտահայտված բջջաթաղանթ
• Սպորներով բազմանալու հնարավորություն
• Վիտամիններ սինթեզելու հնարավորություն
• Սնկերի՝ ինչպես բույսերի մոտ աճման գործընթացը տեղի է ունենում օգտակար նյութերի ներծծման միջոցով(ադսորբցիա), իսկ վեգետատիվ շրջանում նրանք անշարժ են։
Սնկերի ևկենդանիների նմանությունը՝
• Սպիտակուցների պահուստավորում
• Արտազատուկների դուրս բերում, որպես վերջնական արդյունք
• Ֆոտոսինթեզ կատարող պիգմենտների և քլորոպլաստի բացակայություն
• Խիտինի առկայություն, օրինակ՝ խեցգտիններ, միջատներ։
Բակտերիաներ (հին հուն․՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։
Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։
Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։
Բակտերիաների մեծամասնությունը չունի քլորոֆիլ և նյութափոխանակության համար օգտագործում է ոչ թե Արեգակի էներգիան, այլ իրենց միջավայրում գտնվող անօրգանական և օրգանական միացությունների քիմիական փոխարկումների հետևանքով առաջացած էներգիան։ Բակտերիաները տարածված են հողում, ջրում, բույսերում, մարդու և կենդանիների օրգանիզմներում, կարող են գոյություն ունենալ ամենաբազմազան պայմաններում, որոնք հաճախ անբարենպաստ են այլ օրգանիզմների համար։ Մասնակցելով բնության մեջ էներգիայի և նյութերի շրջապտույտին՝ բակտերիաներ մեծ նշանակություն ունեն կենսոլորտի ձևավորման և Երկրի վրա կյանքի պահպանման գործընթացներում։ Վարակիչ հիվանդություններ առաջացնելու բակտերիաների ունակությունը կոչվում է հիվանդածնություն կամ ախտածնություն։ Որոշ բակտերիաներ պայմանական ախտածին են, քանի որ դրանց հիվանդածնությունը կախված է մի շարք պայմաններից և 1-ին հերթին՝ օրգանիզմի (որում գտնվում են) դիմադրողականությունից։