Դասարանում
1.Քառակուսին տրոհել են երկու ուղղանկյունների, որոնց պարագծերի գումարը հավասար է 60 սմ-ի։ Գտնել այդ ուղղանկյունների մակերեսների գումարը։
2.Արկղում կա 2 սպիտակ, 5 կարմիր, 8 կանաչ և 11 կապույտ գնդակներ։ Առանց նայելու առնվազն քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ գույնից 4 գնդակ։
3․Ֆուտբոլիթիմը խաղացել է 20 խաղ՝ վաստակելով 35 միավոր: Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար՝ 0 միավոր։ Ամենաշատը քանի՞ պարտություն կարող է ունենալ այդ թիմը։
4.Մի քանի դասընկերներ միասին մի ամբողջ տորթ են կերել։ Ամենաշատը կերել է Աշոտը՝ ամբողջ տորթի 1/10 մասը, իսկ ամենաքիչը՝ Բագրատը՝ ամբողջ տորթի 1/
12 մասը։ Քանի՞ դասընկեր կերան տորթը։
տանը
1.Գտնել այն կենտ 7-անիշ թվերի քանակը, որոնք կազմված են 4 հատ 1 և 3 հատ 0 թվանշաններից։
10
2․ 1 խնձորը և 6 սալորը միասին կշռում են այնքան, որքան 3 տանձը: 3 սալորը 1 խնձորից ծանր է 60 գ-ով: Քանի՞ գրամով է խնձորը թեթև տանձից (համարել որմիատեսակ մրգերը ունեն նույն կշիրռը):
40գ
3. Եթե եռանիշ թվին գումարենք նրա կրկնապատիկը, ապա կստանանք մի եռանիշ թիվ, որի երեք թվանշաններն էլ սկզբնական եռանիշթվի վերջին թվանշանն է։ Գտնել սկզբնական եռանիշ թիվը։
185
4․ 4 կողպեքի բանալիները խառնվել են իրար։ Առնվազն քանի՞ ստուգում պետք է կատարել՝ յուրաքանչյուր կողպեքի բանալին վստահաբար իմանալու համար։
45 ստուգում








