Day: October 2, 2024
անբան հուռին
աշհարագիըություն
- Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ - Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Գերմանիային արել է խոր տեխնիկական վերազինում , մեքենաների ու սարքավորումների վերազինում ։Տնտեսական զարգացմանը նպաստեց բնակիչների օրինապահությունը , կարգապահությունը , աշխատասիրությունը ։ Հիմա Գերմանիան Եվրոմիության զարգացած և ամենահզորն երկիրն է ։
Գյուղատնտեսություն
Գերմանիայում հողի մեծ մասը պատկանում է խոշոր տնտեսություններին, որոնց հողակտորի միջին մեծությունը 17 հա է։ Տնտեսությունների 54 %-ն ունի մինչև 10 հա հող։ Փոքր տնտեսությունների մի մասն աշխատում է վնասով։
Արդյունաբերություն
Արդյունաբերությանը բնորոշ է գերինդուստրացումը, որի առաջատար և միջազգային շուկայում մրցադիմացկուն ճյուղերն են ավտոմոբիլաշինությունը, ինքնաթիռաշինությունը, վագոնաշինությունը, էլեկտրատեխնիկան, օպտիկական և քիմիական արտադրությունը, դեղագործությունը, մետաղաձուլությունը։
Տրանսպորտ
Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկա
թուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։
Արտաքին տնտեսական կապեր
Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ։ Արտաքին առևտրի շրջանառության ծավալով զիջում է միայն ԱՄՆ-ին։ - Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։ - Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Ավստրի
Բելգիա
Չեխիա
Դանիա
Ֆրանսիա
Լուքսեմբուրգ
Նիդեռլանդներ
Լեհաստան
Շվեցարիա - Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ - Թվարկի՛ր խոշոր գետերը:
Գերմանիայի տարածքով հոսում են խոշոր գետեր, դրանցից ամենախոշորը Հռենոս, Դանուբ, Էլբա, Վեզեր և Օդեր գետերն են։ - Բնակչության մասին ի՞նչ գիտես:
Գերմանիայի բնակչությունը 2018 թվականի տվյալներով կազմում է 80,887,000 մարդ։ Բնակչության մեծամասնությունը ՝ 90-95 %-ը գերմանացիներ են։ Ապրում են նաև իտալացիներ, լեհեր, հայեր, հույներ, սլովակներ, թուրքեր, դանիացիներ, չեխեր և խորվաթներ։
