Տեսակ և Էվոլյուցիա

Տեսակ և Պոպուլյացիա
Տեսակը դա նման առանձնյակների խումբն է, որոնք ունեն նույն կառուցվածքը ու կարող են իրար հետ բազմանալ: Իսկ պոպուլյացիան տեսակի մի մասն է, որը ապրում է մի որոշակի տեղում: Կարելի է ասել որ պոպուլյացիան էվոլյուցիայի միավորն է, որովհետև փոփոխությունները սկսվում են հենց այնտեղ:

Էվոլյուցիայի գլխավոր ուղիները

Էվոլյուցիան ունի երեք հիմնական ճանապարհ, որոնցով կենդանիները կամ բույսերը զարգանում են.

Արոմորֆոզ. Սա ամենամեծ փոփոխությունն է: Օրինակ, երբ ձկները դարձան ցամաքային կենդանի, կամ երբ առաջացավ սիրտը ու թոքերը: Դա բարձրացնում է կազմավորման մակարդակը ու օգնում է ապրել նոր տեղերում:

Իդեոադապտացիա. Սրանք փոքր հարմարանքներ են: Կառուցվածքը չի բարդանում, պարզապես կենդանին հարմարվում է իր միջավայրին: Օրինակ՝ թռչունների կտուցների ձևը կամ կենդանիների գույնը, որ թաքնվեն: Սա օգնում է ավելի լավ ապրել նույն պայմաններում:

Ընդհանուր դեգեներացիա. Սա հակառակն է՝ երբ կառուցվածքը պարզվում է: Սովորաբար սա լինում է մակաբույծների մոտ: Օրինակ՝ որդերը, որոնք ապրում են ուրիշի մեջ, կորցնում են աչքերը կամ մարսողության օրգանները, որովհետև իրենց դա պետք չի:

Leave a comment