Փետվարի 6-10


1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։

Տիրապետում – գույքը փաստացի ունենալը օրինակ հեռախոս։

Օգտագործում – գույքից օգուտ քաղելը օրինակ մեքենա վարելը կամ տանը բնակվելը։

Տնօրինում – գույքի ճակատագիրը որոշելը օրինակ վաճառելը, նվիրելը կամ քանդելը։


2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։

Այս իրավունքը թույլ է տալիս մարդկանց կրթվել և զբաղվել իրենց նախընտրած գործով։ Սակայն հնարավորությունները հաճախ սահմանափակվում են աշխատաշուկայի պահանջարկով և այն փաստով, որ աշխատատեղերի մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաքում։

3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ

Օրենքով անչափահասների համար սահմանված են թեթև աշխատանք և կարճ ժամեր, բայց իրականում իրավունքները միշտ չէ, որ պահպանվում են։

Օրինակ Պաշտոնական սպասարկման ոլորտում օրինակ սրճարաններ հաճախ պահպանվում են ժամերը սակայն ոչ ֆորմալ ոլորտում օրինակ շուկաներ շինհրապարակներ երեխաները հաճախ աշխատում են ծանր պայմաններում և երկար ժամանակով։

Leave a comment